Փետրվարի 4-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել:
Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագիրը ենթադրում է փոխադարձության սկզբունքով միմյանց հողատարածքներ տրամադրել՝ դեսպանություններ կառուցելու համար:
Գործողությանը մասնակցում են ապստամբական երկու խոշոր կազմակերպություն:
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի էին հավաքվել նախկին «Դողագործ» գործարանի աշխատակիցները՝ պահանջելով վճարել 1996 թ.-ից կուտակված իրենց աշխատավարձը:
Պեսկովի խոսքերով՝ Պուտինը Սոչիում հանդիպելու է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
«Մայդանը, ոչ թե հրապարակը՝ այն դեպքում, երբ ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական ուժերը, հոսանքները, մեկը մյուսին մեղադրելու փոխարեն, աշխատեն մեր երկիրը սահմանադրական և օրինական դարձնելու ուղղությամբ. «Ավելի վատ լինել դժվար է պատկերացնել, և դրա համար այս պայքարը պետք է հետևողական լինի և պսակվի հաջողությամբ, բայց սրանով չպետք է ավարտվի»:
Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի ղեկավարությունը լիովին կենսունակ է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ լուծելու համար քաղաքական այդ ճգնաժամը:
Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը շարունակում է պաշտոնավարել, նա աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու դիմում չի ներկայացրել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/32726#sthash.kDsFvso1.dpuf
Պատգամավորները, կարծես, այդքան էլ հետարքրված չեն օրենքի փոփոխությամբ: Նիստի մեկնարկին դահլիճում կային երեք պատգամավորներ, ներկա չէր անգամ զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրամայդանի» ակտիվիստ Անատոլի Վեդմիդը:
Աշոցքի պայթյունի հետևանքով հունվարի 28-ին տուժած և Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված երեխաներն ապաքինվում են: Փոքրիկների առողջական վիճակը գնահատել է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ազատ Բրուտյանը:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլյանման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն
ԱԺ-ում այսօր քննարկման դրվեց ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և «Դատախազության մասին» օրենքի նախագիծը:
Հայկ Ալումյանի կարծիքով՝ դատարանը չի ցանկանում քննիչից նյութերը պահանջել՝ ելնելով տվյալ «դեպքի առանձնահատկություններից և այն անձանցից, ովքեր այս ամենի ետևում կանգնած են»:
Յունիբանկի անձնակազմի կառավարման տնօրեն է նշանակվել Գայանե Մացկինը, ով մինչ այդ զբաղեցրել է HR մենեջերի պաշտոնը O.F. Mossberg & Sons ամերիկյան ընկերությունում:
Ոչ վաղ անցյալում ազատության մեջ հայտնված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռասուլ Մուրսալովը վերստին ձերբակալվել է ոստիկանության կողմից:
«Ղարաբաղցու ցավը տանեմ, լիքը պաշտպան ա տվել հայրենիքին: Սերժ Ազատիչի ցավերը թող թափի սուտ խոսողների վրա»,- հայտարարեց նա՝ նաև նկատելով, թե բոլորը դարձել են լրագրող-օպերատոր. «Մի հատ հեռախոս նվիրեք, ես էլ նկարեմ»:
Փետրվարի 6-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող խանութներից մեկում:
Ադրբեջանցի զինյալները Սիրիայում հանդես են գալիս թե՛ կառավարական ուժերի, թե՛ զինված ընդդիմության կողմից:
ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. տարեկան ծրագրի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` դիմելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, հայտարարեց, որ թեև Հրանտ Բագրատյանն իրեն է վերագրում Հայկական ատոմակայանի վերաբացման նախաձեռնությունը, սակայն այդ գործում իրենց զգալի ավանդն են ունեցել հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը, ՀԱԷԿ-ի ողջ անձնակազմը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքներին, թե դեմ քվարկելով դեմ եք գնացել ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, Գ. Նուշիկյանն այսպես արձագանքեց. «Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը, շատ որոշակի հարցերի կապակցությամբ և արտահայտում եմ իմ կարծիքը այդ հարցերի շուրջ»:
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը բաղկացած է 22 կետից:
Նախօրեին Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ու Գրիգորի Կարասինը:
Այսինքն՝ եթե Հայաստանում 4% գնաճ է լինելու, ապա ՄՄ միանալու դեպքում՝ 4%+1.5%: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի իր շուկան, և Ադրբեջանն ընթանում է այդ ուղով:
Մենք դեմ ենք սահմանին որևէ լարմանը: Երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչպես է միջադեպը սկսվել, որովհետև հստակ զեկուցվող տեղեկություն չկա: Մենք պետք է հիմնվենք կողմերի հաշվետվությունների վրա: Նրանք, իհարկե, ԵԱՀԿ-ին պարբերաբար ուղարկում են զեկույցներ, բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է միջադեպը սկսվել:
«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից: Ակցիային մասնակցել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: