ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի 1717-Ն որոշման համաձայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից մինչև յոթ տարեկան երեխաներին դեղերը հատկացվում են անվճար:
Ալավերդու բժշկական կենտրոնի շենքային պայմանները զգալիորեն փոխվել են: Հիվանդանոցի ստացիոնար մասն արդեն գործում է: Շուտով շահագործման կհանձնվի նաեւ նախկին պոլիկլինիկական մասնաշենքը, որտեղ գործելու է նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:
Մեզ ուղղակի քցում են։ Օլիգարխ Բաղդասարովը գումարներ չունի, որ մեր աշխատավարձը վճարի, թեև դատական վճիռ կա մեր օգտին։ Այն ժամանակը, որ դատարանը տվել է նրան գումարը վճարելու համար, նա բացարձակապես անտեսեց, քանի որ օլիգարխ է նա, նրան ամեն ինչ կարելի է։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում կայացվում է հասարակության հետ շփման ու մտքերի փոխանակման արդյունքում, որից հետո ԲՀԿ-ն արտահայտում է իր կարծիքն ու հստակ գործողություններով ամեն անգամ ապացուցում, որ մեր խոսքը միշտ է գործ: Հետևաբար, իշխանական շահերին դեմ և ժողովրդի ցանկությունն արտահայտող մեր գործողությունները պետք է գտնվեն քաղաքական որոշ գործիչների ուշադրության ներքո:
Նախագիծը ներկայացվել է փետրվարի 21 –ին, հեղինակը պատգամավոր Նիկոլայ Ռուդկովսկին է:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը մարդկանց լուսավորելն է, տեղեկացնելը. «Լուսավորել մարդկանց ուղեղները, ցույց տալ պայքարի նոր լուսավոր ուղի, մտածողություն փոխել, ինչպես վարչապետն է մեզ խորհուրդ տալիս, բայց նաև խնդրել Աստծուն, որ նրանց միտքն էլ լուսավորի»,- բողոքի ակցիայի նպատակների մասին հայտարարեց մասնակիցներից մեկը:
Կարեւորը փաստն է, ավելի ճիշտ`փաստերը չտեսնելու պատվիրված համառությունը եւ, համառ ընդդիմադիր-ությունը:
Փետրվարի 18-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով փետրվարի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով:
Գյումրեցի Դիլանյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 11-րդ երեխան: Ընտանիքի 6-րդ տղայի անվան ընտրությունը վստահվել է Գյումրիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Լիլիկ Պողոսյանին: Տիգրան. այս անունն է ընտրել երեխային կյանք պարգևած մասնագետը:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ:
Այսօր՝ փետրվարի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.99 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել (երեկ միջին փոխարժեքը 413 դրամ էր)։
«Զանգվածային անկարգությունների հետեւանքով մարդկային զոհերի հետ կապված Ուկրաինայում փետրվարի 22 –ին եւ 23 –ին հայտարարվել են սգո օրեր»,-ասվում է Յանուկովիչի հրամանագրում:
Ոստիկանությունը, մասնավորապես առաջարկեց հստակեցնել՝ ԶԼՄ ներկայացուցիչը զանգվածային միջոցառման ընթացքում կարո՞ղ է հանդես գալ որպես միջոցառման մասնակից, թե՞ բացառապես պետք է իրականացնի իր մասնագիտական գործառույթները:
Դեռևս 2013թ. Դեկտեմբերին Ախթալա համայնքում ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Մինչ այժմ նորոգումներ կատարվել են Սվինեց, Բարիտ և Սարահարթ թաղամասերում: Ջրի ներքին ցանցի հիմնանորոգման համար կատարվում են նաև հողային քանդման աշխատանքներ, որոնք պատուհաս են դարձել ախթալեցի մի երիտասարդի ու նրա ծնողների համար
Տիմոշենկոն դատապարտվել էր Ռուսաստանի հետ գազային պայմանագրի կնքման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:
Վանաձոր համայնքի բյուջեի վրա արգելանք է դրվել՝ սահմանված ժամկետներում Վանաձորում կառուցվող էլիտար շենքում Չատինյանների ընտանիքին բնակարան չհատկացնելու կամ համարժեք գումարը չտալու համար:
Երեւանում առեւտրային նոր կենտրոնի՝ Yerevan Mall-ի բացումը քիչ էր մնում՝ վերածվեր զանգվածային հրմշտոցի։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ ժամը 18։00-ին հայտարարված հանրային բացումից մեկ ժամ առաջ առեւտրի կենտրոնի փակ դռների մոտ հավաքվել էր մեծ թվով մարդկանց խիտ բազմություն։
Կանգառում տեղադրված են պլաստիկե շշերի համար նախատեսված աղբամաններ, սակայն քաղաքի գլխավոր կանգառում շարունակվում են կուտակվել կենցաղային իրերի մնացորդները՝ աղբամաններից դուրս։
Ժամը 18:30-ին Մատենադարանի տարածքից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի երթը: Նրանց երթով քայլում են Մաշտոցի պողոտայով՝ վանկարկելով՝ «Դեմ եմ»: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ մարդկանց անօրինական կերպով, ճնշումներ գործադրելով ստիպում են կենսաթոշակային ֆոնդեր ընտրել և կոչ արեցին բոլորին պայքարել իրենց իրավունքների համար:
Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, վերհանվել են զորակոչի ընթացքում արձանագրված առողջական ոլորտին առնչվող խնդիրները, ուրվագծվել են դրանց լուծման հստակ ուղղություններ:
Մեկը համարում է, որ շուտ է, մեկը համարում է, որ ուշ է: Հիմանական պատճառը կապված է մարտավարության մասին տարբերվող պատկերացումներով: Ես չեմ ցանկանում հիմա բացահայտել տարբերությունները, միայն տեսականորեն կարող եմ ասել: Հնարավոր է փաստարկել, որ պետք է Կառավարությանն անվստահություն հայտնել հիմա, անգամ եթե դա արդյունք չտա, բայց կակտիվացնի հանրային դեբատն այդ ուղղությամբ:
Գյումրիում այսօր անցկացվել է հիշատակի մոմավառություն: Երիտասարդները հարգել են Կիեւի Ազատության Մայդանում բախումների պատճառով մահացած ցուցարարների հիշատակը, աղոթել նրանց հոգիների հանգստության համար եւ առողջություն մաղթել վիրավոր քաղաքացիներին
22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը:
Քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Վարչապետը շանտաժ է անում։ Ասում է, մեր կուտակայինը եթե չլինի անթոշակ կմնաք։ Մենք, «Դեմ եմ» շարժումը ոչ թե կուտակայինին ենք դեմ, այլ այս ձևի կուտակայինին. երբ փողը վերցնում են 45 տարով (այլ ոչ թե 10 տարով, ինչպես երկրների մեծ մասում), երբ փողերի կեսը դուրս է տարվում, երբ հասկանալի չէ, թե 45 տարի հետո ի՞նչ փողով ենք ետ ստանալու, երբ նվազագույն եկամտաբերություն պետության կողմից երաշխավորված չէ։ Մի խոսքով՝ դեեեեեեեեեմ ենք։
Քիչ առաջ Մատենադարանի տարածքից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի երթը: Նրանց երթով քայլում են Մաշտոցի պողոտայով՝ վանկարկելով՝ «Դեմ եմ»:
Փետրվարի 22-ին և փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիզոր դեսպան Ջոն Հեֆերնը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որակում է որպես «ողբերգական»: Այսօր լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ ԱՄՆ պետքարտւողար Ջոն Քերին, նախագահ Օբաման խիստ հայտարարություններով են հանդես եկել, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը տեղում ակտիվորեն աշխատում է այս իրավիճակից ելք գտնելու համար:
Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:
«Աստված չանի, որ Հայաստանում նման իրավիճակ լինի,- ասել է մեկ այլ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը։- Մենք մտածող մարդիկ ենք։ Եւ Կիեւի արյունահեղությունն էլ Մարտի 1-ին նման չէ, դեռ հարց է՝ այստեղ ժողովրդի վրա կրակե՞լ են, թե ոչ»։