Թմրամիջոցը դատապարտյալներին չհասավ:
Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է Հ. Բ.-ին պատկանող չբնակեցված վագոն – տնակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել՝ 22.12-ին:
Վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդն ու ուղևորը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:
Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Դեռեւս բաժանմունքում է գտնվում ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
«Մենք կողմ ենք, որ մեր հարաբերություններն ակտիվանան թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրամիության հետ, և այլ ուղղություններով՝ նույնպես»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Եվրոպական փաթեթի» շրջանակներում Հայաստանը կրկին սկսի հարաբերություններ կառուցել Եվրոպայի հետ:
57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում: Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը:
Խոստովանություն` անհերքելի ապացույցների ճնշման տակ:
Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարահյին համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է:
Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է 1995 թ. ծնված Արշակ Զ-ն, ով հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբով: Այս մասին Tert.am-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ժնև 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում և հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արևմուտքը և այս դեպքում ԱՄՆ-ը թվում է, որ խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:
Այսօր՝ փետրվարի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.75 դրամ։ Երկուշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.14%-ով կամ 0.75 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 600 հազար դրամ։
«Այստեղ հավաքված յուրաքանչյուր մարդու իրավացի պահանջն է արդարության հաղթանակը և տղաների շուտափույթ ազատ արձակումը: Նրանք ապօրինի կերպով գտնվում են անազատության մեջ արդեն մեկ տարի չորս ամիս», – ասաց Սամվել Դիլոյանի հորեղբայրը՝ Ռուդիկ Դիլոյանը:
ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ ամուսնության կնքման համար կանանց եւ տղամարդկանց համար սահմանվում է միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան։
Փետրվարի 10-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գրիշա Ն:
Մեզ համար խիստ անհրաժեշտություն է Եվրոպական միության, եվրոպական ընտանիքի հետ համագործակցության շարունակականությունը, և առաջին հերթին՝ դրանում շահագրգռված պետք է լինի Հայաստանը, որովհետև դա բխում է ՀՀ շահերից: Ես ողջունում եմ Եվրոպական միության պատրաստակամությունը «Եվրոպական փաթեթի» նախապատրաստման վերաբերյալ, որն արևելյան կոմպոնենտի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ինչը շատ կարևոր է, հնարավորություն կտա շարունակել երկխոսությունը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանի և նրա կնոջ մորաքույր Հեղինե Բիշարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գրված ցանկացած հրապարակում արժանանում է բուռն արձագանքի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման էին ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
«Ենթակառուցվածքը դինամիկ զարգանում է, և զբոսաշրջիկների քանակի աճին զուգընթաց տարեկան շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում»
Գյումրեցի Գրիգորյանները կանգնել են խնդրի առաջ: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմանդամ այս ընտանիքը չունի սեփական բնակարան: Տարիներ շարունակ ապաստանել է բարեկամի տանը՝ առանց օրինական գրանցման:
Փետրվարի 13-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օրենքն ասում է՝ պիտի պահվի, եւ օրենքն ասում է, որ եթե չմուծեն, տուգանքներ չպիտի կիրառվի, իսկ այդպես պահելով մենք առայժմ պահել ենք: Ֆոնդերի ընտրություն չունենք դեռ, ուղղակի հենց այնպես պահել ենք մինչեւ պարզվի: Առանձնապես մեր աշխատողների համար խնդիր չկա, 40 աշխատակցից ենք հետպահում արել:
Ոստիկանները բերման են ենթարկել Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին:
Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:
Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը:
Վերջին երեք ամսին երկիրն արդեն իսկ ապրում է դաշնության ռեժիմով:
Գործարանի աշխատակիցները վաղը առավոտյան հավաքվելու են «Նաիրիտում» և սպասելու են նախագահի պատասխանին, իսկ այն չստանալու դեպքում կրկին բողոքի ակցիա են անցկացնելու:
Փետրվարի 10-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Յաշա Խ.-ին:
«Արմավիան», որը մինչ այսօր չի հայտարարել իրեն սնանկ և, առավել ևս, չի ճանաչվել, այնուամենայնիվ, հրաժարվում է վճարել աշխատավարձների պարտքը’ պատճառաբանելով, որ գումար չունի ( թեպետ մեկ ամիս առաջ վաճառեց 2 CRJ տիպի ինքնաթիռ), իսկ կառավարությունը, ըստ իր հայտարարության, «չունի ոչ մի լծակ» ադդելու մեր երկրում բացարձակ անօրեն վարվող գործատուի վրա: