Ինչո՞ւ են ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկվում:
Ուրբաթ Գերագույն ռադան դիմել էր կազմակերությանը` ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ամենից բարձր վարձրատրվում են Սյունիքի մարզի աշխատողները։ Այսպես, 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Սյունիքում միջին անվանական ամսական աշխատավարձը կազմել է 241,8 հազար դրամ։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սյունեցիների աշխատավարձն աճել է 16.3%-ով։
2013 թ-ին 2012 թ. համեմատ ՀՆԱ-ի 3.5% աճը շատ տարօրինակ է, որովհետև նույն Ազգային վիճակագրական ծառայությունը տնտեսական ակտիվության ցուցանիշն էր հրապարակել 3.5%, մինչդեռ երբևիցե ՀՆԱ-ի ու տնտեսական ակտիվության ցուցանիշները չեն կարող համընկնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատում է իր պահանջը` Սեւծովյան նավատորմի ռազմական տեխնիկան եւ զինծառյողներին անհապաղ տեղակայման վայրեր վերադարձնելու մասին», -ասվում է փաստաթղթում:
Հայաստանում արտագաղթը սկսվեց 90-ականներին, ինչպես ընդունված է ասել՝ մութ ու ցուրտ տարիներին: Մութ ու ցուրտ տարիները վաղուց անցյալում են, սակայն արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է ահագնանում:
Վթարներից և պատահարներից խուսափելու համար ինչ պետք է իմանան դպրոցականները:
Նա պետք է պատասխան տա զանգվածային սպանությունների համար, որոնք կատարվել են իր հրամանով:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2013թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 27.8%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.3%-ը` ԵՄ երկրներին և 35.9%` այլ երկրներին:
Մենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող մարդկանց վիճակի մասին:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ Ուկրաինայի սահմանը հատել են ռուսական յոթ ռազմական ուղղաթիռներ:
2013թ. տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 515 340 մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 512 505
«Մայդանը ձեռնոց էր Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին, ու Ռուսաստանում էլ շատ բաներ դեռ կփոխվեն Մայդանից հետո: Բայց Մայդանը դեռ հեղափոխության առաջին փուլն է, դեռ որևէ բան վերջնականապես լուծված չէ, Ուկրաինայի հասարակությունը երկար ճանապարհ պետք է անցնի, մենք էլ` իրենց հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը:
Այս տարվա փետրվարը սկսվեց աննախադեպ ցածր ջերմաստիճանով: Արդյունքում վթարների աննախադեպ մեծ թիվ գրանցվեց, որոնց վերացման համար շատ տեղերում Ջրմուղկոյուղու աշխատակիցները քանդել են ասֆալտապատ հատվածներ ու այդպես էլ թողել: Ալավերդի քաղաքում ընթացիկ տարում ծրագրված է ջրամատակարարման ներքին ցանցի նորացում իրականացնել:
Ցուցակի առաջին հորիզոնականում են Յանուկովիչն ու նրա որդին, ինչպես նաեւ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ու փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու է շվեյցարացի Բեռնար Շալանդը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Այստեղ արդեն Հայաստանից կախվածությունն է մեծանում, ինչը կարելի է լուրջ պատմական երևույթ համարել, քանի որ մինչ այժմ ճիշտ հակառակն է եղել: Երկրորդը` Մաքսային միության կայացման համար Ռուսաստանն անպայման պետք է, կոպիտ ասած, Վրաստանի հարցերը լուծի, այսինքն` պետք է կարգավորի հարաբերությունները, ինչին շահագրգռված է նաև Վրաստանը: Այստեղ Հայաստանը կարող է, այսպես ասած, խորամանկաբար կամ դիվանագիտորեն չեզոքացնել այդ թուրք-ադրբեջանական հորիզոնական առանցքը` Երևան-Թբիլիսի-Մոսկվա առանցքի ձևավորման միջոցով:
Տերյան փողոցի առաջին նրբանցքի խաչմերուկում արդեն 2 ամիս է, ինչ անտեղի հոսում է խմելու ջուրը:
Այս շաբաթվա ընթացքում դոլարը կայուն կերպով թանկացավ և վերջին աշխատանքային օրը փակեց նոր բարձունք նվաճած. այսօր՝ փետրվարի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413,50 դրամ։
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ժամանակակից հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Անցած հունվարին վախճանված գրողն այս վեպի վրա աշխատել էր ավելի քան 13 տարի:
Նախապես արդեն հայտնի էր, որ տնտեսությունն աճելու է այնքան, ինչքան հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ 3.5%: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում տվեց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի տրամադրության տակ եղած ապացույցները լիովին բավարար են վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնելու համար, ավելին` միջազգային դատարանի առջև կանգնեցնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքների քննությունը:
ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը այս տարվա հունվարին կազմել է 106,6 միլիոն դոլար։ 2013 թվականի հունվարի համեմատ առևտրի ծավալը կրճատվել է 12%-ով։
Թաղամասի նախկին բնակիչներից մի կին նույնիսկ վազել է դեպի Մելիք-Ադամյան փողոց՝ դանակով իր կյանքին վերջ դնելու նպատակով, պառկեց փողոցի երկայնքով, սակայն ոստիկաններին հաջողվեց տիկնոջից վերցնել դանակը:
Մարտի 1-3-ին, 4-ի գիշերը և 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Համոզված ենք, որ այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին, ովքեր կատարել են իրենց ղեկավարի օրինական և արդար պահանջները։ Վստահ ենք, որ այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, ովքեր զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: