«40 միլիոն դոլար են գնահատել «Նաիրիտը»: Եթե Տիգրան Սարգսյանը մենակ «Նաիրիտի» այս տարածքում վարդ ցանի՝ 40 միլիոն դոլար մի տարում կհանի, հա պամիդոր վարունգ էլ թող կեսը ցանի՝ կհանի»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Նաիրիտի» ժաանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քննարկման ժամանակ:
Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Կլյուևը:
Հրանտ Բագրատյանը անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի այն մեղադրանքներին, որ «Նաիրիտը» փակել է ՀՀՇ-ի իշխանությունը հայտարարեց, որ »Նաիրիտը» փակվել է ոչ թե ՀՀՇ վարչության որոշմամբ, այլ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի, ով այսօր աշխատում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ազատամարտիկ, պահեստազորի փոխգընդապետ Խաչիկ Ավետիսյանը հավելեց, որ չեն հավաքվում հեղափոխություն անելու, քանի որ հեղափոխություն տեղի է ունենում այն երկրում, որտեղ կա ընտրված իշխանություն, իսկ Հայաստանում այդպես չէ: Նրա հավաստմամբ՝ մարտի 1-կի հավաքը ուղղված է սահմանադրական կարգի վերականգմանը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարություն է տարածել՝ կապված Խոջալուի (Իվանյան) դեպքերի 22-ամյակի հետ:
Սա ի՞նչ իշխանոթյուն է, սա ի՞նչ կառավարություն է: Արի ու տես, որ նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց իշխանությանը ինչ-որ կասկածամտության, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ: Էնքան անկեղծ էր խոսում, թե գիտեք՝ ուզում ենք աշխատել ձեզ հետ, որ քիչ էր մնում լացս գար, քիչ էր մնում հավատայի, ու տպավորություն ստեղծվեց, որ մենք գործ ունենք հրեշտակների մի աստղաբույլի հետ, արդեն չգիտեի՝ ի՞նչ անեի, մնում էր մենակ հավատալ ձեր անկեղծությանը, սկսել ձեզ հետ համագործակցել:
Ի գիտություն չթույլատրված ձայնային և լուսային ազդանշաններով կահավորված ավտոմեքենաների վարորդների. այսուհետև պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն:
Խոջալուի դեպքերը 20-րդ դարի ամենամեծ աղետն են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:
«Ստացվում է նույն հարցադրումը, թե որտե՞ղ է ուզում մարդ ապրել` ծովի ափի՞ն, գեղատեսիլ վայրո՞ւմ, թե՞ տափաստանում, բնական է, որ ամեն մի քաղաքացի ուզում է բարելավել իր կենսապայմանները, և Հայաստանը, որպես պետություն, պետք է լավին, կատարյալին ձգտի, ոչ թե հետընթաց արձանագրի»,- ասաց տնտեսագետը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 28-ը ժամը 09:00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր:
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:
2010 թվականից գործարանը դադարեցրել է իր գործունեությունը, և ըստ հրապարակումների՝ կանխամտածված տարվում է դեպի սնանկացում: «Ովքե՞ր են և ի՞նչ ձևով են ազդել այս գործունեության վրա, անգամ քրեական գործի հարուցումն է մերժվել, որի արդյունքում մութ պատմություններ են մնացել, աշխատողներն էլ հայտնվել էլ գործազուրկի կարգավիճակում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Գ. Վարդանյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները, թե «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում նոր գործարան է կառուցելու և «Նաիրիտի» աշխատակիցներն այնտեղ են աշխատելու, վստահություն չի ներշնչում, քանի որ Տիգրան Սարգսյանը ոչ մեկ անգամ է ստել։ «Նաիրիտի» աշխատակիցները բացականչություններով համաձայնեցին այս հայտարարության հետ։
Եթե ինչ-որ մարդիկ կան, որ զբաղվում են խաբեբայությամբ, դա իրենց գործն է: Եղել է առաջարկ, դրա շուրջ քննարկում է եղել: Դոգմա՞ է, իրավունք չունե՞նք փոփոխել, առաջարկել ենք նախագիծ բոլուրս միասին, առաջարկել ենք ներկայացնել առաջարկություններ, եղել է նաև մեր առաջարկը, վա՞տ բան է, որ դռնփակ է:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, հիմնականում խոսելով Եվրամիության և Մաքսային/Եվրասիական միությունների նախագծերի մասին, նշեց, թե ցանկացած պետություն, որը որոշում է կայացնում մտնել որևէ միության մեջ, պետք է ունենա պարզ հարցի պատասխան` ինչը ինչի դիմաց:
Պակ Կին Խեն բերել է Գերմանիայի օրինակը, որը նրա խոսքերով՝ հաջողությամբ անցել է միավորման այդ փուլը՝ այդ քայլն աստիճանաար նախապատրաստելու շնորհիվ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ:
Տուրչինովը հավելել է, որ խմբակցությունների, հանձնաժողովների ղեկավարները պետք է կառավարության ձևավորման վրա աշխատեն «զօրուգիշեր»:
Խոսելով երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցի մասին, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ինքը տեսել է լուրջ մտահոգություններ երկրորդ նախագահի կողմից. «Համենայնդեպս, որոշումը, որպես այդպիսին, Մաքսային միության հետ կայացված է, գործընթացը սկսվել է, և, իհարկե, այսօր ցանկացած խելացի և օբյեկտիվ առաջարկություն համապատասխան կառույցները հաշվի կառնեն»:
168.am-ն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մաքսային միության կայացումը վտանգի տակ չէ: Աբրահամյանը, սակայն, չպատասխանեց՝ նշելով, թե ինքը կանխատեսումներով չի զբաղվում:
«Ի՞նչ առավելություն ունի հանձնաժողովի նախագահի անդամից, որ ուզում եք… ոչ մի լիազորություն չունի: Ուղղակի մենք մտածում ենք, որ լինի փորձառու մարդ, իրավաբան մարդ, որ կօգնի հանձնաժողովին, որ իրականությունը հայտնաբերենք: Ասել ենք՝ լինեն տասը անդամ, դա էլ ենք նախատեսել, ես ուզում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք, հավատաք, մենք նպատակ չունենք ապօրինությունը կոծկելու»:
Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվելու է տարբեր ոլորտներում համագործակցության մասին 18 պայմանագիր:
«Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի աշախատակազմը:
«Միայն Սևանի տարածաշրջանից ապօրինի կերպով դուրս են բերել շուրջ 30.700խմ ժողովրդի ազգային հարստություն համարվող բնական պաշարներ` գյուղատնտեսական նշանակության սևահողեր` 6275խմ, խիճ-ավազ-կոպիճ` 19966խմ, բուսահող (ճիմ)`63700քմ: Սրանց իրացումից գրպանվել է շուրջ 200 միլիոն դրամ գումար»:
Ես նաև հաստատում ստացա, որ ԱՄՆ-ը պատրաստ է Վրաստանի հետ առևտրային ու տնտեսական հարաբերությունների խորացմանը:
Եվրախորհրդարանի երկու հատուկ պատվիրակություններ նոր են վերադարձել Ուկրաինայից, ուր բանակցություններ են վարել քաղաքական գործընթացի առանցքային մասնակիցների հետ:
«Ես չեմ կարծում, որ մենք քննարկումները պետք է տանեինք, տանենք այն ուղղությամբ՝ հավատո՞ւմ ենք արդյոք Կառավարության, մեծամասնության բարի մտադրություններին, թե՞ ոչ: Սա ինձ բացարձակապես չի մտահոգում՝ թե ինչ մտահոգություններից, ինչ դրդապատճառներից ելնելով է խորհրդարանական մեծամասնությունը հանկարծ որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ և լինել նախաձեռնողը նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում»: