Ուկրաինական հեղափոխությունը ցրեց մի քանի կարծիք:
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Մարտի 1-ի զոհերի մասին միևնույն վայրում, բարեկրթորեն, ցավի կեղծ դրսևորման բարեպաշտությամբ խոսում են այն մարդիկ, որոնց մի մասը ներկայացնում է 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած իշխանությունն ու այն ժամանակ այդ իշխանությունը կիսող այսօրվա այլընտրանքին, մյուսները՝ ժողովրդին կրակի տարած ընդդիմությանը:
Ես կարող եմ ձեզ հայտնել, որ ժողովուրդը կարոտում է նրան:
«Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, որ տարբեր ատյաններում քննարկվում է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության՝ Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Ավետիսյանը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը կանխակալ ու իրականությանը չհամապատասխանող է որակել երկրում այլակարծներին ահաբեկչական մեթոդներով ճնշելու և նեոնացիստական գաղափարախոսություն տարածելու մասին մեղադրանքները:
Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում կնքվելիք համաձայնագրերով ստեղծվող դաշտն է տալիս հնարավորություն, որ «Ռոսնեֆտ» ընկերության համար հետաքրքիր լինի Հայաստանում բութադիենաստիրոլային կաուչուկի արտադրության գործարան ստեղծելը:
«Դա առեղծված էր մեզ համար, թե ինչպես էր այդ գույքը վաճառվել նրան, ինչպես էր ընկերությունից օտարվել այդ գույքը: Մենք ենթադրում ենք, որ հենց նրա եղբոր հովանավորությամբ է դա տեղի ունեցել: Մինչ օրս էլ այդ գույքը Ռոբերտի անունով է գրանցված, և մենք հիմա պայքար ենք տանում, որ այդ գույքը վերադարձնենք ընկերություն»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առայժմ չի ցանկանում անդրադառնալ Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնության հետաձգմանը:
ԱԺ-ում շարունակվում է Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած նախագծի քննարկումը:
Վերջին 4 տարում Յանուկովիչի միակ նպատակը եղել է իր ընտանքին ու մերձավորներին հարստացնելը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ եթե 2008 թվականի Մարտի մեկի գործը ճիշտ քննվեր, Մայդան չէր լինի՞: Ի պատասխան հիմնական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե ինքը դժվարանում է կապ տեսնել Մարտի մեկի ու Մայդանի միջև:
Պուտինը շեշտը դնում է ոչ թե Յանուկովիչի, այլ՝ Տիմոշենկոյի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը:
«Հարցեր կան, որոնք անկախ այդ հանձնաժողովի գոյությունից, մենք պարտավոր ենք պնդել, խոսքը կորուստների, կալորիականության մասին է, որը շատ կարևոր է: Կարևոր է, որ մենք հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում: Գազը ՀՀ մուտք է գործում ավելի էժան գնով, քան մենք ստանում ենք ՌԴ-ից, ուրեմն՝ ի՞նչն է պատճառը, որ էժան գազը թողած, գնում ենք թանկը»,- նշեց նա:
Ոստիկանության ու անվտանգության ծառայության աշխատակիցները չեն փորձել խոչընդոտել քաղաքապետարանի առջև օտար երկրի դրոշը բարձրացնելուն:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Հայաստանը պետք է հստակ և պարզ լինի իր ցանկություններում։ Մյուս կողմից էլ. դժվար թե հարցականի տակ դրվի այն, որ Ռուսաստանի կողմից թելադրանք է եղել Հայաստանի ՄՄ մտնելու որոշման կայացումը և այն, որ Հայաստանն իր որոշումը կայացրել է օբյեկտիվ պատճառներից ելնելով։
Ցուցարարները «զինված» են եղել Ուկրաինայի, ԵՄ-ի և իրենց ազգային դրոշներով և վանկարկել են «Փա՛ռք Ուկրաինային», «Ուկրաինա» և այլն:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը թանկացե՞լ է այնքան, որքան էլեկտրաէներգիայի գինը բարձրացվեց բնակչության համար՝ 25%:
Նրանք դա անում են առաջին անգամ իրենց կյանքում, ինչը նշանակում է, որ մեծ առաջադիմություն կա: Վեց տարի է անցել հանցագործությունից հետո և նրանք առաջին անգամ հարգեցին Մարտի մեկի զոհերի հիշատակը: Այս քայլը լրջորեն ողջունում եմ, դրական եմ գնահատում:
Բացի այդ, վաճառքի է հանվել Հիտլերի անձնական ճարտարապետ Ալբերտ Շպեերի կաշվե վերարկուն:
Մարդիկ, որոնց անունները շրջանառվել են այսօր ԱԺ պատգամավորներ են, այդ մարդկանց անունները շրջանառվում են և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, և այլ բաների մեջ: Այստեղ է ներքին զորքերի նախկին հրամանատարը՝ պատգամավոր է, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: Ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ: Ո՞ւմ հետ հարգեմ:
Ստուգման են ենթարկվելու բոլոր կասկածելի ավտոբուսներն ու ավտոմեքենաները:
«Ես Ձեզ առանձին ասել եմ, ուղղակի կրկնեմ, որ որոշակի մտահոգություններ ունեմ նախաձեռնության վերաբերյալ թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում»:
Սիկորսկին հավելել է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը, որպեսզի դժգոհ մնա Ուկրաինայում ստեղծված իրավիճակից:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Իմ նախկին ու ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ Մարտի մեկի զոհերի հիշատակը դահլիճից դուրս և դահլիճում հարգելը չդարձնել ինչպես իրեն է բնորոշ ՝ սեփական իմիջի փառաբանման գործիք:
Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին և դուրս եկա դահլիճից, որովհետև այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ:
Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը: