Փեզեշքիան․ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը։

Ինչպես հաղորդում է IRIB-ը, այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռեզա Նաքվիի հետ հանդիպմանը։

Փեզեշքիանի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն ու ճնշումները պայմաններ են ստեղծել իսլամական երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։

Նա նաև ընդգծել է Իրանի և Պակիստանի համագործակցության մեծ ներուժը և կոչ արել զարգացնել երկու երկրների միջև փոխգործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930