
Վրաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անցում է կատարում նոր փուլի. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելուց հետո հայտարարել է, որ Վրաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անցում է կատարում նոր փուլի:
Գարիբաշվիլիի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունն ԱՄՆ-ի նախագահի ու փոխնախագահի անունից ստացել է լիակատար աջակցություն. «Նրանք հաստատեցին, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին: Ես նաև հաստատում ստացա, որ ԱՄՆ-ը պատրաստ է Վրաստանի հետ առևտրային ու տնտեսական հարաբերությունների խորացմանը:
Ընդհանուր առմամբ, դա շատ դրական ու արդյունավետ հանդիպում էր: Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ը Վրաստանի համար հանդիսանում է ամենակարևոր, ռազմավարական գործընկերը, և մենք առավելագույն կերպ աջակցելու ենք այդ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Վրաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իսկապես անցում է կատարում նոր փուլի»: