Ի՞նչ եք ուզում` Մայդա՞ն (տեսանյութ)

«Նաիրիտ» գործարանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀՅԴ նախաձեռնության քննարկման ժամանակ նախկին վարչապաետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի այն մեղադրանքներին, որ «Նաիրիտը» փակել է ՀՀՇ-ի իշխանությունը, հայտարարեց, որ «Նաիրիտը» փակվել է ոչ թե ՀՀՇ վարչության որոշմամբ, այլ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի, ով այսօր աշխատում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Բագրատյանը հիշեցրեց, որ երբ ինքը նշանակվել է վարչապետ, իր առաջին գործը եղել է «Նաիրիտը» վերաբացելը, ինչը և արել է:

Հրանտ Բագրատյանը խորհրդրանականների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ վարչապետի մի եղբայրը «Նաիրիտի» փոխտնօրենն էր, մյուս եղբայրը՝ Չինաստանում Հայաստանի դեսպանը: Բագրատյանն անընդունելի համարեց, որ Ֆինանսների նախարարը վարչապետի սանիկն է, Ֆինանսների նախարարի կինը՝ Ֆինասական հաշտարար, Հայաստանում երեք ԾԻԳ է ստեղծված, որպեսզի վարչապետի ազգականներն աշխատանքով ապահովված լինեն: «Մարդն ավերում է՝ ոնց ուզում է: Պաշտպանեք նրան՝ ձեր խնդիրն է, ի՞նչ եք ուզում`Մայդա՞ն»,- հարցրեց Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս