Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 22-ին։

Այս մասին հայտնում է RBK-Ուկրաինան՝ Telegram-ի իր ալիքում՝ հղում անելով աղբյուրին։

«Իրազեկ աղբյուրի տվյալներով՝ նախագահները պետք է հանդիպեն Կիևի ժամանակով կեսօրից հետո կամ երեկոյան», – ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ «կարևոր» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ նրանք պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930