Բաժիններ՝

Փաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների փոխգործակցության նշանակալի հարթակ։

Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Ցուցադրությանը ներկայացված են Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարաններից բերված ավելի քան 50 նմուշներ՝ դրանք համադրելով Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշների հետ։

Բեռլինի Թանգարանային կղզու արժեքավոր նմուշներն ունեն ժամանակային լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Ներկայացված են Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։

Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչև 2027 թ. մարտի 21-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930