Բաժիններ՝

Անդրեյ Կլյուևը հրաժարական է տվել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը փետրվարի 23-ին Ղրիմում հանդիպել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ու հրաժարականի մասին դիմում գրել: Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Կլյուևը:

Նա հաստատել է, որ կամավոր գրել է հրաժարականի դիմում և Ղրիմում Յանուկովիչի հետ հանդիպել է բացառապես անձամբ իր դիմումը նրան հանձնելու համար: Կլյուևն ընդգծել է, որ փաստացիորեն հեռացված է եղել հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումներից և չի իմացել պատրաստվող ուժային սցենարի մասին:

Կլյուևը վստահություն է հայտնել, որ հետաքննությունը կպարզի տեղի ունեցած աղետի բոլոր հանգամանքները և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728