Բաժիններ՝

Թուրքիայում կեղծիք են անվանել մեկ միլիոն եվրոյի մասին «Էրդողանի ու նրա որդու» զրույցի ձայնագրությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները կեղծիք են անվանել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ նրանք քննարկում են խոշոր չափի գումար թաքցնելու անհրաժեշտությունը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի աշախատակազմը: You Tube վիդեոհոսթինգում տեղադրված աուդիոձայնագրությունում տղամարդը, որի ձայնը նման է Էրդողանին, իր որդուն խնդրում է ձերբազատվել տանը պահվող կանխիկ մեկ միլիոն եվրոյից:

Ենթադրվում է, որ այդ ձայնագրությունն արվել է 2013 թվականի դեկտեմբերին, երբ Թուրքիայում բռնկվեց կոռուպցիոն սկանդալ: Այն ժամանակ թուրքական ոստիկանությունը կալանավորել էր մոտ 50 մարդու՝ ներառյալ այն ժամանակվա մի շարք նախարարների որդիների, ինչպես նաև խոշոր գործարարների ու պաշտոնյաների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս