Global Financial Integrity կազմակերպությունն անօրինական ֆինանսական հոսքերի վերաբերյալ իր զեկույցը կազմելիս չի համագործակցել ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Այս մասին 168.am-ին հայտնել են Կենտրոնական բանկից, ըստ որի՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը կազմվել է Global Financial Integrity կազմակերպության կողմից՝ Ford Foundation և Financial Transparency Coalition կազմակերպությունների աջակցությամբ, որոնք մասնավոր, շահույթ չհետապնդող, հետազոտական կազմակերպություններ են:
Մեր քաղաքական ուժերն այսօր հայտնվել են իշխանության և հասարակության միջև յուրահատուկ բուֆերի դերում, նրանք ոչ թե հասարակության շահերն են պաշտպանում իշխանության ոտնձգությունից, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհությունն իշխանության համար վտանգավոր չդաձնելու նպատակով:
Հայաստանի գործատուներն ու աուդիտորները շարունակում են անորոշության մեջ գտնվել` վճարե՞լ պարտադիր կուտակային վճարները, թե՞ ոչ:
Մասիս քաղաքում և շրջակա գյուղերում կատարված գողությունների հետքերով:
Սնունդը Գյումրիի նախակրթարանները հիմա ձեռք են բերում ոչ թե ինքնակամ, այլ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված մատակարար ընկերության միջոցով, որը հասկանալի է, որ շահույթ հետապնդող ընկերություն է նախակրթարանների առանց այն էլ սուղ միջոցներից, թերսնվող երեխաներից գումար է տնտեսում:
Եվ արդեն ժամանակն է, որ մեծամասնությունը համարժեք պատասխան տա ընդդիմության կողմից հասցված վիրավորանքներին, որովհետև մինչև այժմ մեծամասնությունը մեծահոգաբար լռել է, չի ցանկացել նկատել այն վիրավորական որակումները, որոնք հնչում են ընդդիմության շուրթերից:
Հայաստանի միգրացիոն ծառայությունը չի զբաղվու, օտարերկրյա պետություններում աշխատելու նպատակով մեր քաղաքացիների հավաքագրման եւ աշխատանքի տեղավորման գործառույթներով:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկը եւ բուժումը կշարունակի գերմանական «Շարիտե» կլինիկայում:
Մարմաշեն Ուկրաինայից հասած թռչունները արդեն հարմարվել են Շիրակի բնակլիմայական պայմաններն, սակայն բնակվում են փոքր տարածքում, ինչն էլ խոչընդոտում է ձվադրմանն ու ու սերունդ ունենալուն:
2013 թ. սեպտեմբերի 6-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել Արագած գյուղի մի խանութից 600.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
«Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Յանուկովիչի հեռանալուց հետո ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի տրամադրությունը բարձրացել է, արդեն երգում է. «Հեռանա՜լ, ուզում եմ բայց չեմ կարող…»:
Ըստ մեղադրանքի, ոստիկանը սպառնալիքներով, տուժողի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել տուժողի դստերը և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաղորդել է, որ Եվրոպան պատրաստ է աջակցել Ուկրաինային:
2013 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 446 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 53 դեպքով, որից բացահայտվել են 398-ը, չբացահայտված են մնացել 24-ը, քննության փուլում են գտնվում 24 հանցագործություն:
Ադրբեջանական մամուլը շտապել է ընդգծել, որ եթե Ադրբեջանը գնի Typhoon տիպի կործանիչներ, ապա դրանք կդառնան առաջինը հետխորհրդային տիրույթում:
«Վարորդ-տեսուչ» փոխհարաբերությունը թեմայով ծառայողական պարապմունք` ճանապարհային ոստիկանությունում:
«Շիրակ կենտրոնը» ընթացիք ձմռանը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա:
Նույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել մեկ այլ տնից 10 արկղ նոր հագուստեղեն, երաժշտական կենտրոն, ավտոլվացման մեքենա, գազի կաթսա, էլ. ջեռոց, սպասքեղեն, 10 արկղ սուրճ և թեյ, անկողնու պարագաներ և այլ իրեր գողանալու մասին:
Փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ: Այս մասին տեղեկացնում են Հանրային խորհրդից: Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ:
tsayg.am-ը գրում է. 1998 թ. ծնված գյումրիաբնակ Հակոբ Ավետիսյանի մոտ մասնագետները հայտնաբերել են կաստելմանի հիվանդություն: Շուրջ մեկ տարի է երեխան տառապում է այդ հիվանդությամբ: Մի քանի անգամ վիրահատության ենթարկվելուց հետո, հիվանդատերերին տեղեկացվել է, որ հիվանդությունը բացառիկ է, և որ դրա բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել:
«Մեզ վրա պլան ա դրված, ու Էսօրվա պայմաններում մենք ի վիճակի չենք էդ գումարը հայթայթել: Կանգնելու տեղ չկա, պետք ա սաղ օրը քշենք, չկանգնենք, որպեսզի էդ կանգառներում գումար չմուծենք: Մեկ էլ տեսնում ես՝ գազը գնացել ա, բայց մեջը բան չկա: Մնացել ենք շվարած, չգիտենք, թե ի՞նչ անենք: Սա ա հիմնական պատճառը, որ չենք կարողանում մեր գումարը վաստակել: Կատաստրոֆիկ վիճակ ա էսօրվա վիճակը»,- նշեց մեկ այլ վարորդ:
Պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 20.10-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 08.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևանի Գայի պողոտայում գործող ընկերության սպասարկման սրահի մենեջերի առանձնասենյակի տանիքը քանդելով` առաստաղը հանելով, մտել են ներս և գողացել 720.000 դրամ, տարբեր տեսակի 7 բջջային հեռախոս` պատճառելով 1.270.000 դրամի նյութական վնաս:
168.am-ի տեղեկություններով՝ գործարանի աշխատակիցները ցանկացել են ցույց անցկացնել դեռ անցած շաբաթ ուրբաթ օրը, սակայն գործարանի ղեկավարությունը զսպել է կրքերը և չի թույլատրել ոտքի ելնել, ՀՀ նախագահի նստավայր միայն փոքրաթիվ պատվիրակություն է գնացել, որոնց ասել են, թե 2-3 ամիս պետք է սպասեն, մինչև կհստակեցվի գործարանի ճակատագիրը և նրանց աշխատանքի հարցը:
Վանաձորի բժշկական կենտրոնում մայիսին ծննդաբերելուց հետո կոմայի մեջ ընկած և շուրջ 9 ամիս «Էրեբունի» բժշկական կենտրոնում արհեստական ճանապարհով գոյատևող Լիլիթ Նալբանդյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործում դեռևս որևէ պատասխանատու անձ ներգրավված չէ։
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները:
Փետրվարի 25-ին և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
թարի հետևանքով Opel Astra-ի ուղևորներ Հնդկաստանի քաղաքացիներ 20-ամյա Բենջամեին-Ռայմոն Սինղդեվը, 23-ամյա Ջենիֆեր Սինղդեվը, 23-ամյա Կլրիմպուի Մոլսումը և 20-ամյա Բրայեն Ռաֆաելիբոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 ավտոմեքենա: