Բաժիններ՝

Ինչ է նորովիրուսը, ինչպես է տարածվում, և որոնք են հիմնական ախտանիշները

Նորովիրուսային վարակը սուր ստամոքսաղիքաբորբ (գաստրոէնտերիտ) առաջացնող լայնորեն տարածված վիրուս է, որն ախտահարում է ստամոքսաղիքային տրակտը։ Աշխարհում սա փորլուծության և փսխման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է։ Քանի որ հատկապես ակտիվանում է ցուրտ եղանակին, հաճախ այս վիրուսն անվանում են նաև «ձմեռային փսխման վիրուս»։

aliq.ge-ն գրում է, որ սեպտեմբերի 18-ի առավոտից տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզ հաճախող տասնյակ երեխաներ թունավորման նշաններով հայտնվել են կլինիկայում։

Երեխաները գանգատվում էին փսխումից և որովայնի ցավից։ Սեպտեմբերի 20-ին Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) հայտնեց, որ լաբորատոր հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ դեպքերի մեծամասնության առաջացման պատճառը, մեծ հավանականությամբ, եղել է նորովիրուսը։

Ինչ է նորովիրուսը

Կարդացեք նաև

Նորովիրուսը պարունակում է սպիտակուցային թաղանթով շրջապատված ՌՆԹ։ Այս ՌՆԹ-ի մուտացիայի և փոփոխման ունակության պատճառով բնության մեջ գոյություն ունեն վիրուսի մի շարք տարբերակներ։ Իր նշաններով սա հիշեցնում է, այսպես կոչված, «ստամոքսի գրիպը», թեև առաջանում է բոլորովին այլ պատճառներով։

Հիմնական ախտանիշները

Վիրուսով վարակվելուց հետո ախտանիշները, որպես կանոն, ի հայտ են գալիս 12-ից 48 ժամվա ընթացքում։ Հիմնական նշաններն են`

  •  Փսխում և սրտխառնոց
  • փորլուծություն
  • Որովայնի ցավ և կծկումներ (սպազմեր)
  • Թեթև ջերմություն և դող
  • Ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ և մկանային ցավեր։

Որոշ դեպքերում վարակված անձի մոտ ախտանիշներ կարող են ընդհանրապես չդրսևորվել, սակայն նա ամեն դեպքում վարակիչ լինի շրջապատի համար։

Նորովիրուսն աչքի է ընկնում բարձր վարակելիությամբ։

Վարակումը հնարավոր է`

  • Աղտոտված ջրի կամ սննդի ընդունմամբ (այդ թվում՝ հում, չլվացված մրգեր, բանջարեղեն կամ անբավարար մշակված միս/ծովամթերք),
  •  Աղտոտված մակերեսներին հպվելուց հետո ձեռքերը բերանը տանելով,
  •  Զուգարանից օգտվելուց հետո ձեռքերի լվացումն անտեսելով։

Հիվանդության նկատմամբ հատկապես խոցելի են փոքրահասակ երեխաները, տարեցները և թույլ իմունիտետ ունեցող անձինք։

Հնարավոր բարդությունները. և երբ դիմել բժշկի

Որպես կանոն, օրգանիզմը ինքնուրույն հաղթահարում է վարակը 1-3 օրում։ Սակայն, ինտենսիվ փսխման և փորլուծության պատճառով հիմնական վտանգը օրգանիզմի ջրազրկումն է (դեհիդրատացիան), որին ուղեկցում են բերանի չորությունը, գլխապտույտը և միզարտադրության նվազումը։

Անհապաղ պետք է դիմել բժշկի, եթե նկատում եք`

  • Ջրազրկման ծանր նշաններ,
  • Ախտանիշներ, որոնք տևում են 3 օրից ավելի։

Նորովիրուսի դեմ հակաբիոտիկներն ու հակավիրուսային դեղամիջոցներն արդյունավետ չեն։ Բուժման հիմնական սկզբունքը օրգանիզմում հեղուկի հավասարակշռության վերականգնումն է (հիդրատացիա)։

Սննդակարգ․ Ապաքինման գործընթացում առաջարկվում է թեթև դիետա (բանան, եփած բանջարեղեն, ապուր, յոգուրտ)։ Խուսափեք կոֆեինից, գազավորված ըմպելիքներից և ալկոհոլից։

Հիգիենա․ Կանոնավոր և մանրակրկիտ լվացեք ձեռքերը օճառով, լավ լվացեք մթերքը և ախտահանեք մակերեսները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930