Հովիկ Աբրահամյան. Ես ոչ մեկին չեմ խաբել և ցանկություն էլ չունեմ խաբելու

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագորղների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք լինելո՞ւ եք Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երաշխավորը, ինչպես նախկինում հայտարարել էիք, հարցրեց. «Ի՞նչ է նշանակում երաշխավոր, խնդիրն ինչո՞ւմն է կայանում: Մենք ուզում ենք ասել, որ ինքներս պատրաստ ենք, եթե այսօր լսեցիք իմ ելույթը, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր հարցի շուրջ, որ արդիական է, որ հանրության, հասարակության մոտ կան խնդիրներ, մտահոգություններ, մենք պատրաստ ենք վեր հանել, քննարկել և հանրությանը տեղյակ պահել: Գլոբալ առումով, նորից եմ ասում, մենք պատրաստ ենք քննարկել, բայց Մարտի 1-ի հետ կապված, որ ասում ենք՝ մենք ասում ենք պատրաստ ենք քննարկել: Եղել են հոդվածներ, ձևակերպումներ, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չենք եկել, դա է եղել պատճառը, իսկ ընդհանուր գաղափարը մեզ համար ընդունելի է: Հիմա այս հանձնաժողովում՝ գազի սակագնի հետ կապված, ընդդիմության բոլոր առաջարկներն ընդգրկված են այսօրվա նախագծում և կան բազմաթիվ ավելացած հարցերի շրջանակ, որ մենք ենք առաջարկել, որ քննարկենք, բայց տեսնում եք՝ բազմաթիվ քննադատություններ կան, իրենց իսկ ներկայացրած նախագծից մի քանի անգամ ընդգրկուն, բայց էլի քննադատություններ կան»:

Լրագրողների դիտարկմանը, թե «խաբել եք», նախապես հայտարարել եք հանձնաժողովի այլ պայմանների մասին, Հովիկ Աբրահամյանը հորդորեց կոռեկտ խոսել: Նա նշեց, թե ինքը ոչ մեկին չի խաբել ու ցանկություն էլ չունի խաբելու:

«Եթե ինչ-որ մարդիկ կան, որ զբաղվում են խաբեբայությամբ, դա իրենց գործն է: Եղել է առաջարկ, դրա շուրջ քննարկում է եղել: Դոգմա՞ է, իրավունք չունե՞նք փոփոխել, առաջարկել ենք նախագիծ բոլորս միասին, առաջարկել ենք ներկայացնել առաջարկություններ, եղել է նաև մեր առաջարկը, վա՞տ բան է, որ դռնփակ է: Եթե մարդիկ կան, որ ուզում են գան, ձեզ մոտ դեմագոգիա անեն՝ թող անեն, ո՞վ է իրենց խանգարում: Մենք առաջարկում ենք, որ աշխատեն, արդյունք տան մեզ, մեր նպատակն է, որ եթե կան չարաշահումներ, վեր հանենք: Յուրաքանչյուր հանձնաժողով թող որոշում կայացնի բաց լինի»:

Տեսանյութեր

Լրահոս