Արամ Մանուկյան. Եթե Տիգրան Սարգսյանը մենակ «Նաիրիտի» այս տարածքում վարդ ցանի՝ 40 միլիոն դոլար մի տարում կհանի
«40 միլիոն դոլար են գնահատել «Նաիրիտը»: Եթե Տիգրան Սարգսյանը մենակ «Նաիրիտի» այս տարածքում վարդ ցանի՝ 40 միլիոն դոլար մի տարում կհանի, հա պամիդոր վարունգ էլ թող կեսը ցանի՝ կհանի»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Նաիրիտի» ժաանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քննարկման ժամանակ:
«Չե՞ք տեսնում՝ էս ի՞նչ է կատարվում այս ամբողջ համալիրը: «Նաիրիտը» մասն է այն ամենի, որ քանի ամիս է այստեղ ասում ենք: Ձորագեսը 10 միլիոն վաճառվեց: «Նաիրիտից» չորս լճերը, երեք հիդրոկայանները, թունելները, որպես ապրանք, շկաֆ՝ իրենց տերմեիններով վաճառեցին 150-160 դոլարով: Ամբողջ փաստագրությունը նայում եմ ծայրից ծայր օֆշորա, ծայրից ծայր վարկեր են, ծայրից ծայր պարտքեր են, ծայրից ծայր խոստումներ է ներդրումների մասին»,- նշեց նա:
Ա. Մանուկյանը նշեց, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին «արդեն հարյուր տարվա հոդված առնվազն» պետք է տրված լիներ:
«Թուլացնել, քայքայել պարտքեր կուտակել քանի որ սնանկ է, տանք ջրի գնով ուրիշի՞ն: Ախր էսպես ուրիշի երկրին էլ չի կարելի վերաբերվել. սա թշնամական վերաբերմունք է մեր ունեցվածքին, էն մարդկանց, ովքեր աշխատում են, սեփական երկրի ունեցվածքի, սեփական երկրի արժանապատվության համար: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 9 անգամ բացում են արել Վանաձորի քիմիական գործարանի: Սա մաս է այն ամբողջականության, որի մի մասը ձեզ ներկայացրի»: