Հայաստանը պետք է ազատի «ադրբեջանական» տարածքները. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Sondakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարություն է տարածել՝ կապված Խոջալուի (Իվանյան) դեպքերի 22-ամյակի հետ.

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանն ազատի ադրբեջանական տարածքները: Հայաստանը ԼՂ-ում իրականացրել է 20-րդ դարի ամենասարսափելի ցեղասպանությունը: Թուրքիան կտրականապես դատապարտում է այդ սարսափելի աղետի մեղավորներին»:

Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:

Ի դեպ, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հետագայում ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են իր հրաժարականի համար հարմարավետ առիթ ստեղծելու համար: Նա հավելել էր, որ չի հավատում այն վարկածին, թե ադրբեջանական խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք բացած հայերն են կրակել խաղաղ բնակիչների վրա և հետո թույլ են տվել, որ այդ փաստերը հայտնվեն ադրբեջանցիների ձեռքում:

Մութալիբովն ընդգծել էր, որ այդ ժամանակ Ակնի (Աղդամ) մոտակայքում ադրբեջանական բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել այդ մարդկանց, կամ էլ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս