Բաժիններ՝

Ահազանգ Գեղարքունիքից` հողերի ապօրինի արդյունահանումից պետությանը միլիոնների վնաս է պատճառվել

ecolur.org-ը գրում է. Գեղարքունիքի մարզի հողերի յուրացումից որոշ մարդիկ միլիոններ են աշխատել, պետությունն էլ է միլոններ շահել` սակայն վնասի տեսքով: Այս մասին ԷկոԼուրին ահազանգել է  2001-2007թթ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը:

«Միայն Սևանի տարածաշրջանից ապօրինի կերպով դուրս են բերել շուրջ 30.700խմ ժողովրդի ազգային հարստություն համարվող բնական պաշարներ` գյուղատնտեսական նշանակության սևահողեր` 6275խմ, խիճ-ավազ-կոպիճ` 19966խմ, բուսահող (ճիմ)`63700քմ: Սրանց իրացումից գրպանվել է շուրջ 200 միլիոն դրամ գումար»,- ասել է  Հենրիկ Մարտիրոսյանը:

Իրականացնելով սեփական հաշվարկներ, չափելով հողափոսի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը` Հենրիկ Մարտիրոսյանը պարզել է, որ 2013թ-ին ապօրինի կարգով արդյունահանվել է 20.595խմ խիճ-ավազ-կոպիճ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 205.950.000 դրամի վնաս,10530 խմ սևահող, պետությանը պատճառվել է 105.300.000 դրամի վնաս, 80000քմ բուսահող, պետությանը պատճառվել է 56.000.000 դրամի վնասը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս