«Դրանք այն ապրանքատեսակներն են, որ ամբողջ աշխարհում վաճառվում են, և որոնք խոշորագույն կազմակերպություններ են ներկայացնում, և եթե նման ինչ-որ բան լինի, ինձ թվում է՝ պաշտոնական հայտարարություն կլինի»,- ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարը:
Անցած տարի դեկտեմբերին Global Financial Integrity կազմակերպությունը հրապարակել էր «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը, ըստ որի՝ 2002-2011թթ. ընթացքում Հայաստանից անօրինական փողերի արտահոսքի ծավալը գերազանցել է 6.2 մլրդ դոլարը:
Սա անգամ տխուր հեռանկար չէ, սա ներկա է, որում ապրում ենք այսօր, և որը «կերտվում» է իշխանության և ընդդիմության կողմից:
Դուք հասկանո՞ւմ եք, ի՞նչ ասել է` հոգեկան հիվանդություն, հասկանո՞ւմ եք, թե մեզ ինչ իրավիճակի մեջ են գցել մի անուղեղ որոշման պատճառով: Քնում, արթնանում` մի նոր կարգ են սահմանում, որը փոխարենը հօգուտ այս կամ այն խոցելի խմբի լինի, ճիշտ հակառակը՝ մի մեծ հարված է լինում: Ինչքա՞ն կարելի է քաղաքացիներին ամեն կողմից ճզմել, գցել վատ, ծանր դրության մեջ:
«Vicenza Numismatica 2013» միջազգային դրամագիտական մրցույթում (Իտալիա, Վիչենցա) ՀՀ «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը արժանացել էր «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի:
Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:
Արամ Մանուկյանն, ինչպես և խոստացել էր, Կոմիտասի պողոտայում թռուցիկներ փակցրեց, իսկ ոստիկանները տարածքում չհայտնվեցին, որևէ արգելք, թե էլեկտրոնային սյուներին փակցնել չի կարելի, չներկայացրին:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ն:
Ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Ընկերության կոնտրագենտների (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդների), այլ կազմակերպությունների և հանրության իրազեկվում է, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության:
168.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե որքանո՞վ են նկատելի թանկացումները: Նկատենք, որ մեզ հետ զրույցում գրեթե բոլորը բողոքում էին, որ ամեն ինչ շատ է թանկացել:
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաները` ոստիկանության տեսադաշտում:
Կիեւի դատարանը նախկին նախագահին ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացրել:
ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կարծիքով` Ուկրաինայում տիրող լարված իրավիճակից Հայաստանի գործող իշխանությունները պիտի դասեր քաղեն: Ըստ նրանց` նմանատիպ սցենարից խուսափելու լավագույն միջոցն այն է, որ Հայաստանի իշխանությունները ևս չպետք է գործեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի սխալը և հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ:
2013թ. 36-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը։ 2013 թվականին գրանցվել է նման 80 դեպք։
Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի հարցով հանձնաժողով ստեղծելու օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին գործարանի աշխատակիցներն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ակտիվիստները: Քննարկումից հետո ակցիայի մասնակիցներին իրավճակը պարզաբանեցին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Փետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին
Բժիշկները կարծում են, որ հազրեվարդը վերականգնում է նույնիսկ ծանր վիրահատության ենթարկված հիվանդի ուժերը։ Նյարդային խանգարում, անուժականություն. 300 գ թարմ (200 գ չոր) տերևը 10 ժամ թրմեք 3 լ եռջրի մեջ, տաք տեղում։ Առավոտյան թուրմը քամեք, լցրեք լոգանքի (38-40 C) ջրի մեջ։
Փետրվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված:
Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի հարցին դրական լուծում տալու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծից պարզ է դառնում, որ գործարքի առարկա հողամասի մակերեսը 0,1624հա է: Հողամասի գնման նպատակը, ինչպես նշված է նախագծում, դեսպանության տեղակայումն է, իսկ գնի մասին նախագիծը լռում է:
Մարտի 1-ից անցել է վեց տարի: Հիշում եմ արյունոտ այդ իրադարձությունների բոլոր հերթական տարելիցները: Հավաքվում ենք. ելույթներ, ծաղիկներ, մոմեր: Սակայն Մարտի 1-ի դեպքերն այսօր էլ ունեն նույն հարցականները, ինչ վեց տարի առաջ: Ոչ մի մարդասպան դատարանի առաջ չի կանգնել:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը:
Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից:
Այսօր՝ փետրվարի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 413 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել։
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտ, կոյուղագծերի դիտահորում փետրվարի 21-ից հետո ԱԻՆ փրկարար ծառայությունն այլևս որոնողական աշխատանքներ չի իրականացրել:
ՀՀԿ-ն այնքան ջերմ վերաբերմունք ունի այդ խմբակցությունների նկատմամբ, որ պատրաստ է նրանց նախաձեռնությունները համարել իրենը և նրանց հետ համատեղ քննարկել դրանք:
Փետրվարի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ հանդես է եկել ելույթով դասախոսական կազմի և ուսանողության առջև։
Վաղարշապատի հիվանդնոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործով ձերբակալվածներ, ինչպես նաև մեղադրյալներ չկան:
Մի բան կասեմ միայն: Ժամանակը շատ դաժան հատկություն ունի: Նա անողոքաբար ոչնչացնում է փաթեթավորումը ու պահում միայն էությունը: Ժամանակ կանցնի, ու այս ամենից միայն կմնա, որ այսինչ անհատը այսինչ հայոհայնքն է հնչեցրել խորհրդարանում: Ամեն ինչ կանցնի, բանավեճը կմոռացվի, աքլորանալը հիմարություն կդառնա, նույնիսկ հիսունքանի հոգու հետևում «պախկված» լինելը չի հիշվի. կհիշվի միայն, որ ՀՀ Ազգային ժողովում այսինչը հայհոյել է:
Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Մասնագիտությամբ մանկավարժ, իսկ հոգով արհեստավոր է Ջուլիետա Բաբայանը: Երկար տարիներ է, նա օրվա հացի փողը վաստակելու համար տնային պայմաններում կար է անում: Մեկ սենյականոց բնակարանը, որտեղ տեղակայված է տիկին Ջուլիետայի համեստ արտադրամասը, իրեն չի պատկանում, վարձակալել է: