
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:
Դեսպան Թիան Չանչունը գոհունակություն հայտնեց Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակության՝ փետրվարի 14-16-ի Հայաստան այցի առթիվ` վստահեցնելով, որ այն ավելի կխորացնի միջպետական եւ միջկուսակցական հարաբերությունները: Դեսպանը նշեց, որ հայ-չինական հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն եւ ներդաշնակ զարգանում են բոլոր բնագավառներում: Նա կարեւորեց մի շարք նախագծերի իրականացումը:
ԱԺ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ մեծ է ցանկությունը ամրապնդելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները եւ կարեւորեց հայ-չինական բարեկամության եւ փոխադարձ այցերի դերը երկու պետությունների քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում: