
Սեուլի ստեղծած հատուկ հանձնաժողովը կնախապատրաստի «երկու Կորեաների» միավորումը

Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն հայտարարել է նոր հանձնաժողովի ստեղծման մասին, որը կնախապատրաստի ԿԺԴՀ-ի հետ (երկու Կորեաների) միավորումը: Այս մասին երկրի նախագահը հայտարարել է այսօր՝ իր տարեկան հեռուստաուղերձի ժամանակ:
Նոր հանձնաժողովը զբաղվելու է ԿԺԴՀ-ի հետ մերձեցման պլանի մշակմամբ, ինչը հետագայում կհանգեցնի երկու երկրների վերամիավորմանը: Հանձնաժողովի անդամներն իրենց գործունեության հարցում պետք է հաշվետու լինեն ուղիղ նախագահին:
Պակ Կին Խեն բերել է Գերմանիայի օրինակը, որը նրա խոսքերով՝ հաջողությամբ անցել է միավորման այդ փուլը՝ այդ քայլն աստիճանաար նախապատրաստելու շնորհիվ: Ընդգծվում է, որ Պակ Կին Խեն շարունակ հանդես է գալիս «երկու Կորեաների» միավորման օգտին: