Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ. «Նաիրիտի» աշխտակիցները չեն հավատում Տիգրան Սարգսյանին

Այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան շարժման ակտիվիստները և «Նաիրիտի» աշխտակիցները։ Նիկոլ Աղբալյան ուսանողական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ ներկայումս ԱԺ նիստում արտահերթ կերպով քննարկվում են «Նաիրիտի» վարկային պարտավորություններն ու բոլոր գործարքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը։

Գ. Վարդանյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները, թե «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում նոր գործարան է կառուցելու և «Նաիրիտի» աշխատակիցներն այնտեղ են աշխատելու, վստահություն չի ներշնչում, քանի որ Տիգրան Սարգսյանը ոչ մեկ անգամ է ստել։ «Նաիրիտի» աշխատակիցները բացականչություններով համաձայնեցին այս հայտարարության հետ։

Նրանք 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ չեն ստացել 15 ամսվա աշխատավարձը, ինչպես նաև չեն ստացել պաշտոնական պարզաբանումներ, թե երբ է գործարանը վերագործարկվելու։ ԱԺ նիստում քննարկումից հետո ՀՅԴ պատգամավորները պետք է դուրս գան, հանդիպեն ակցիայի մասնակիցներին և ներկայացնեն իրավիճակը։

Լուսանկարը՝ արխիվից

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս