Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։
Այս մասին հայտնել է Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 22-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկությամբ 1961 թ. ծնված Ռոստոմ Ս.-ի տան ննջարանի պահարանից հայտնաբերել և առգրավել են «ԻԺՍՊԼ» տիպի ատրճանակ, 8 կրակված պարկուճ և 3 չկրակված փամփուշտ:
Ամբողջ խմբակցությունը ոտքի կանգնեց, հարգեց զոհերի հիշատակը: Բայց մեր խմբակցության տեսակետն ամբողջացրեց Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհը Ցեղասպանությունից չի խոսում, չի խոսում Ղարաբաղի կամ Սումգայիթի, առավել ևս Սիրիայի դեպքերից, երբ մեր հայերի զոհողութամբ իրավիճակներ են լինում:
Մաքսային միության սահմաններում միասնական արժույթի անցնելու խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան: Այսօր հրավիրված ասուլիսում հավաստիացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Գրենլանդիայի Տասիուսաք ֆերմայի տարածքից այդ ամենը լուսանկարել է լուսանկարիչ Խուան Կառլոս Կասադոն:
Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Օլիվիե Բաին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջադեպը գրանցվել է Հարավ-չինական ծովում՝ Սկարբորո խութի շրջանում:
Մաքսային միության օրենսգիրքը գրեթե չի տարբերվում ՀՀ մաքսային օրենսգրքից, տարբեր են միայն որոշ ռեժիմներ և մեխանիզմներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը:
Ներկայումս Հայաստանի սահմանը հատելիս 5 մլն ՀՀ դրամ կամ 15 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարը ենթակա է հայտարարագրման, մինչդեռ Մաքսային միության անդամ դառնալուց հետո ՄՄ տարածքում սա չի գործելու:
Մոսկվան Ուկրաինայի հետ հարաբերությնունների վերականգնմանը պատրաստ կլինի, եթե այնտեղ հայտնվի «նորմալ, ժամանակակից» իշխանություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը տևական ժամանակ է զբաղվում է Իրաքում ապրող եզդիների խնդիրներով: Կազմակերպությունն այս խնդրի վերաբերյալ բավական ակտիվ գործունեություն է ծավալել և վերջին տարիներին բազմաթիվ ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ և այլ միջոցառումներ է կազմակերպել: Այս խնդրի մասով կազմակերպությունը նաև համագործակցում է Հայաստանի տարբեր կազմակերպությունների և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների հետ: «Սինջար […]
Բոլոր այն պատգամավորները, ովքեր հարգելով իմ կոչը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուկրաինայում իշխանության բռնություններից զոհված անձանց հիշատակը, և դրա հետ մեկտեղ հարձակվեցին այդ հիշատակը հարգելու գաղափարի վրա, խնդիր ունեն իրենց հոգեբանական վիճակի հետ: Երբ դու մի գործողություն ես անում, ապա այդ նույն գործողության վրա հարձակվում ես, նշանակում է, որ ունես անձի երկվություն:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում բոլորին խոսել խորհրդարանական բառապաշարով: 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արժանի՞ էր «չաթլախ» գնահատականին, Էդ. Շարմազանովը պատասխանեց. «Ես իմ կարծիքը հայտնեցի նիստի ժամանակ, երբ Արմեն Ռուստամյանին հորդորեցի խոսել խորհրդարանական բառապաշարով»:
Դա ապացուցում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ֆանտաստիկ վերադարձը:
Օրերս Ուկրաինայում Գերագույն Ռադան հայազգի Արսեն Ավագովին նշանակել էր Ուկրաինայի Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար: Խորհրդարանական նիստի ժամանակ նրա օգտին քվեարկել էին ներկա 324 պատգամավորից 275-ը: Ավակովը հայ է, ծնվել է 1963թ., Բաքվում:
Այս մասին հայտարարել է պատգամավոր Գենադի Մոսկալը, ով ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը:
«Հրայր Թովմասյանը քաղաքական որոշակի թիմի` իշխանությունը ներկայացնող թիմի անդամ է և եթե իր թիմը գտնում է, որ իր նախարարն արտահայտել է ճիշտ տեսակետ, թող տանեն պատիվ տան, եթե գտնում են, որ նախարարը սխալ է արտահայտվել, սայթաքել է, թող կարգապահական նկատողություն հայտնեն»
Փետրվարի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ղուկաս Հ.-ին:
Մեզ համար այս ամենը կարող է հետևանքներ ունենալ այն դեպքում, եթե Ռուսաստանն իր արևմտյան գործընկերների հետ չկարողանա փոխընդունելի պայմանավորվածությունների հանգել: Այդ դեպքում Մինսկի Խմբի ձևաչափը կարող է անարդյունավետ ճանաչվել հենց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, իսկ նման շրջադարձն էապես կբարձրացնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Հավանաբար շուտով հասկանալի կլինի՝ կա արդյոք գերուժերի միջև փոխպայմանավորվածություն Ուկրաինայի հարցում, քանզի եթե չկա, ապա մենք դա անմիջականորեն կզգանք սեփական մաշկի վրա:
Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:
Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ ընտրեց ՍամվելՕհանյանինին, Սերգեյ Չիչոյանին, Արա Բաբայանին, Ռուզաննա Բարսեղյանին և Արմեն Խաչատրյանին:
Փետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:
Պուտինը հիմնականում հասկանում է ուժի լեզուն:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: