Ոստիկանությունից դուրս եկած ակտիվիստները պատմում են, թե ինչու են իրենց տարել ոստիկանություն (տեսանյութեր)

Ինչպես հայտնի է՝ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտակայքից հինգ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Երևանի  փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ տղաները ոստիկանություն հրավիրել են կարգ խախտելու պատճառով. ակտիվիստները կարմիր ներկով ներկել են մայթը:

Քիչ առաջ տղաներին արդեն ազատության մեջ էին և վերջիններս վերադարձան քաղաքապետարանի մետ Ոստիկանություն հրավիրված Վահագն Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ոստիկանություն տանելուց միայն 1 ժամ 10 րոպե անց են ներկայացվել հիմքերը, թե ինչու են իրենց ոստիկանություն հրավիրել.

«Այնտեղ բացարձակապես կատարվածի հետ կապ չունեցող իրադարձություններ էին մատնանշված՝ իբր մենք ներկանյութով գծեր ենք գծել և փակել ենք ճանապարհը զուգահեռաբար: Այո, ճանապարհը փակել եմ, ես անձանբ փակել եմ ճանապարհը, փորձել եմ փակել այն բանից հետո, երբ Վահե Գևորգյանին ապօրինի կերպով, կարելի է ասել՝ առևանգեցին, երբ նա իմ մեքենայից ոտքը դրեց ներքև»:

Վահագն Մինասյանն ասաց, որ իրենք ոստիկանությունում հրաժարվել են բացատրություն տալ, չեն ստորագրել որևէ փաստաթուղթ:

Ակտիվիստն ասաց, որ դրանից հետո իրենց համար անհասկանալի պատճառներով ուղարկել են ստուգելու՝ արդյոք իրենք ալկոհոլի ազդեցության տակ են եղե՞լ, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ Ոստիկանություն հրավիրված Սևակ Մամյանը և Վահե Գևորգյանը անցել են ստուգումը. «Բնականաբար խմածություն չկար: Գոռ Առաքելյանը և ես բնականաբար հրաժարվեցինք, քանի որ որևէ իրավական հիմք չներկայացվեց, թե ինչու պետք է ստուգեն խմածության աստիճանը»:

Ակտիվիստ Սևակ Մամյանն էլ ասաց, որ իր գնահատմամբ՝ իրեն առևանգել են: «Իրենք գրել են հոդված 182, որը, ինչքանով ես եմ տիրապետում, ոստիկանի օրինական հրամանին չենթարկվելն է: Բայց ոստիկանի օրինական հրահանգ որպես այդպիսին չի եղել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս