Բաժիններ՝

iOS 7-ը հետևում է օգտվողի յուրաքանչյուր քայլը

iOS 7-ը Apple ընկերության բջջային օպերացիոն համակարգը ունի մի շարք նոր հնարավորություններ: Օպերացիոն համակարգի յուրաքանչյուր նոր բետա տարբերակի հետ մի նոր փոքր հնարավորություն է ավելանում: Սակայն 5-րդ բետա տարբերակում, որը վերջերս է թողարկվել, մշակողները գտել են մտահոգիչ մի հանգամանք. Apple-ն անգամ չի թաքցնում, որ հետևում է բոլոր վայրերը, որտեղ գտնվել է օգտվողը:

Այդ ֆունկցիան բացահայտելու համար, անհրաժեշտ է մուտք գործել գաղտնիության կարգավորումներում և ընտրել «Աշխարհագրական վայրի ծառայությունը», իսկ հետո «Համակարգային ծառայություններ» կետում ընտրել «Հաճախակի այցելվող վայրեր» կետը:

Այդտեղ օգտվողը կարող է հայտնաբերել, որ օպերացիոն համակարգը հետևում է բոլոր վայրերը քարտեզի վրա, որտեղ ինքը որոշ ժամանակ գտնվել է` սկսած օպերացիոն համակարգի տեղադրումից: Պարզ է, որ այդ բոլոր տվյալները հասանելի են Apple-ին:

Apple-ը գրում է, որ մի կողմից դա օգտակար է, քանի որ հաճախ այցելվող վայրերը քարտեզի վրա նշվելու պարագայում՝ ընկերությունն տեղեկանում է, թե որ վայրերում պետք է ավելի լավացնի իր ապրանքները, որոնք կիրառոմ են իր հաճախորդները: Մյուս կողմից՝ դա տհաճ է. դուք կարող եք հաստատ վստահ լինել, որ ձեր յուրաքանչյուր քայլը արձանագրվում է և ձեր գտնվելու մասին իմասնում է մի ինչ-որ երրորդ կողմ:

Կարդացեք նաև

Ի դեպ, այս ֆունկցիան կարելի է անջատել ձեռքով, սակայն բանն այն է, որ այդ ֆունկցիան միացված է լռելյայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս