Բաժիններ՝

«Մուսուլման շարժման» հետախուզվող առաջնորդները Կահիրեում երթևեկում են Կատարի ու Թուրքիայի դիվանագիտական մեքենաներով

Al Watan լրատվական պորտալի փոխանցմամբ՝ ազատության մեջ մնացած «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդերը Կահիրեում տեղաշարժվելու համար օգտվում են Կատարի ու Թուրքիայի դեսպանատներին պատկանող ավտոմեքենաներից: Այս մասին պորտալին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցներում նրա ունեցած աղբյուրները:

Բռնությունների ու ցուցարարների սպանության հրահրման մեջ մեղադրվող Մուհամեդ Բադիան («Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավար) և մյուս ղեկավար անձինք (Մուհամեդ ալ-Բելտագի, Իսամ ալ-Արյան) հետախուզվում են եգիպտական բանակի ու ոստիկանության կողմից:

Աղբյուրները հայտնել են, որ հետախուզման մեջ գտնվող տվյալ անձանց հատկացվել է դիվանագիտական համարներով և մգեցված ապակիներով 8 ավտոմեքենա, որոնցով և նրանք անարգել երթևեկում են Կահիրեի փողոցներով:

Միջազգային կոնվենցիաների համաձայն, Եգիպտոսի ուժային կառույցներն իրավունք չունեն խուզարկել օտար ներկայացուցչությունների տրանսպորտը, ինչից էլ օգտվում են իսլամիստները:

Պորտալի պնդմամբ՝ «Մուսուլման եղբայրների» առաջնորդներն այդ ավտոմեքենաներով զենք և գումար են փոխադրում՝ պահպանելու համար զինվորականների դեմ ուղղված բողոքի ակցիաների շարունակումը:

Եգիպտոսի զինվորականները նախագահ Մոհամմեդ Մուրսիին պաշտոնանկ են արել հուլիսի 3-ին: Միևնույն ժամանակ Մուրսիի կին Նաջլա Մահմուդը, ելույթ ունենալով իսլամիստ ցուցարարների առջև, հայտարարել է, որ իր ամուսինը «կվերադառնա շուտով»: Նա հավելել է, որ Եգիպտոսն իսլամական պետություն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս