Բաժիններ՝

Ավտոմեքենայով տարել են գերեզմանատուն, հարվածներ են հասցրել դեմքին և գլխին

Օգոստոսի 8-ին, ժամը 00:30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 19-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում, 1986թ. ծնված  Սևակ Մ.-ն և 1986 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն  «Օպել Աստրա-Ջի»  մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Զեյթունի գերեզմանատուն, որտեղ ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, պահանջել գումար, ապա ստուգելով գրպանների պարունակությունը, գումար չգտնելով` հափշտակել են 40.000 դրամ արժողության իր բջջային հեռախոսը:

Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ին,  ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  Սևակ Մ.-ն և Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից  բերման են ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս