Բաժիններ՝

Ինչպես է ՀՆԱ-ն աճում, բայց… նվազում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀԲ-ի տվյալներով, ՀՀ տնտեսությունը 2012թ 2011-ի համեմատ աճել է 7.1% (ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն) և կազմել է 9.9 մլրդ դոլար 2011-ի 10.1 մլրդ-ի դիմաց։ Իսկ ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀ ՀՆԱ-ն անընդհատ աճում է, բայց 2008-ի 11.6 մլրդ դոլարից 2012-ին դարձել է 9.9 մլրդ դոլար (http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD)։  Բա այսպիսի բաներ։ Սա ես կանվանեի «բացասական դեֆլյատորի հայկական սինդրոմ»։ Հիշու՞մ եք դեռևս մայիսին սրա վերաբերյալ հարց էի բարձրացրել։ Ֆինանսների նախարար Դ.Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վ.Գաբրիելյանը, գյուղնախարար Ս.Կարապետյանը և ԱՎԾ պետ Ս.Մնացականյանը իմ 12 էջանոց նամակին իբր թե պատասխանել են 45 էջանոց մի գրությամբ, ուր հիմնավորում են բացասական դեֆլյատորի իրենց տեսությունը։ Այսինքն, տոկոսներով ՀՆԱ-ն պիտի աճի, բայց թվերով պիտի պակասի։ Է, մինչև ե՞րբ։ Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս