Բաժիններ՝

Ոստիկանության օրինագիծը հետ է ուղարկվել. «սիգնալ տալու» տուգանքը առայժմ չի բարձրանա

ՀՀ ոստիկանության կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր» ենթաբաժիններում զետեղվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:

Տեղեկացնենք, որ Ոստիկանությունը, մասնավորապես, առաջարկում էր խստացնել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար նախատեսված 10.000 դրամ տուգանքը՝ այն դարձնելով 20.000 դրամ: Իսկ գիշերային ժամերին խախտումը կատարելու համար՝ 50.000 դպամ։

Ինչպես նշվում էր պաշտոնական հիմնավորման մեջ, պրակտիկան ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների վարորդները հիմնականում շրջանցում են օրենքի նորմերի պահանջները` սանկցիայի ոչ այնքան բարձր լինելու պատճառով: Այսինքն` այս դեպքերում սանկցիան խստացնելով, միաժամանակ,  կանխվում է նաև վարորդների հնարավոր օրինազանց վարքագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս