Բաժիններ՝

Al Jazeera-ն առաջին անգամ աֆղան հատուկջոկատայիններին ցուցադրել է գործի մեջ (տեսանյութ)

Al Jazeera հեռուստաալիքն առաջին անգամ ռեպորտաժ է պատրաստել Աֆղանստանի արագ արձագանքման ստորաբաժանումների մասին՝ ընդգծելով, որ նրա մարտիկները կարող են իրենց վրա վերցնել թալիբների դեմ պայքարը, երբ երկրից կհեռանա ՆԱՏՕ-ի զինվորական կոնտինգենտը:

Տեսանյութում պատկերված է Աֆղանստանի Փարվան նահանգում աֆղան հատուկջոկատայինների իրականացրած գործողությունը, ինչը մասնավորապես վերաբերում է նրանց մարտավարությանը:

Նշվում է, որ ներկայումս Աֆղանստանի բանակի էլիտար ստորաբաժանումներն առաջատար դեր են խաղում թալիբների դեմ պայքարում, ինչը կարևորվում է նրանով, որ շուտով երկիրը լքելու է ՆԱՏՕ-ի զինվորական կոնտինգենտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս