Բաժիններ՝

Հալեպի ավիաբազայից նահանջած Ասադի 70 զինծառայող տանկերով ու զրահամեքենաներով ապաստան է գտել Սիրիայի քրդերի մոտ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ապստամբները գրավեցին Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի՝ ռազմավարական կարևորություն ունեցող Մինիգ օդանավակայանը, տվյալ վայրից նահանջած Ասադի 70 զինծառայող ապաստան է գտել քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) մոտ, որի ռազմական թևն իր հերթին կատաղի մարտեր է մղում ծայրահեղական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների դեմ:

Նշվում է, որ Ասադի զինվորները քրդերի մոտ իրենց հետ բերել են երկու տանկ և մեծ քանակությամբ զրահամեքենաներ: Սիրիայի ապստամբները մոտ մեկ տարի է, ինչ տարբեր գրոհներ են ձեռնարկել՝ վերոնշյալ օդանավակայանը գրավելու համար, ինչը վերջապես հաջողվել է նրանց: Ուշագրավ է, որ ապստամբներն այդ ավիաբազան գրավեցին այն բանից անմիջապես անց, ինչ նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ ընդամենը մի քանի ամիս է մնացել հակամարտությանը վերջ դնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս