Բաժիններ՝

«Մեղեդի» սրճարանի մոտ հեծանվորդի կողմից գնդակահարվածի ընտանիքը հանցագործության բացահայտում է պահանջում

Երևանի կենտրոնում օրեր առաջ սպանված տաքսու վարորդի ընտանիքը դժգոհ է նախաքննության ընթացքից: Սպանությունից անցել է արդեն 14 օր, սակայն ոստիկաններին դեռ չի հաջողվել հայտնաբերել հեծանվորդին, ով հուլիսի 25-ին գնդակահարել էր տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:

Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի պողոտայում, «Մեղեդի» սրճարանի հարեւանությամբ, որտեղ տեղադրված են Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ տեսախցիկները: News.am-ի տեղեկություններով, ոստիկանությունն առգրավել է տվյալ հատվածում տեղակայված բոլոր տեսախցիկների տեսագրությունները եւ ուսումնասիրում է: Կայքի փոխանցմամբ, ոստիկանները նույնիսկ ֆոտոռոբոտ ունեն, սակայն դեռ չեն ընկել կասկածյալի հետքի վրա:

Վահան Հովհաննիսյանը տաքսի վարում էր շուրջ մեկ տարի: Մինչ այդ նա զբաղվում էր կահույքի պատրաստմամբ, սակայն հանրապետությունում առկա տնտեսական պայմաններից ելնելով ստիպված էր թողնել այն եւ ընտանիքը կերակրելու համար նստել ղեկին: Վահանի սպանությունից հետո կինն ու երկու դուստրերը՝ 7 և 2 տարեկան, հայտնվել են ծանր ֆինանսական եւ բարոյահոգեբանական վիճակում, եւ այսօր նրանց համար միակ մխիթարությունը կլիներ հանցագործին հայտնաբերելն ու արդար պատիժ տալը: Մինչդեռ… ընտանիքի մոտ հարցերը բազմաթիվ են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչականի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս