Բաժիններ՝

Ասադի կառավարության տապալման դեպքում հաղթանակ կտանի «Ալ-Քաիդան». ԿՀՎ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) առաջին փոխտնօրեն Մայքլ Մորելը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հնարավոր անկումը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը, քանի որ այդ դեպքում Սիրիան կվերածվի տարբեր տիպի ահաբեկիչների ապաստանի.

«Ռիսկը կայանում է նրանում, որ Սիրիայի կառավարությունը, որն ունի քիմիական զենք և առաջադեմ սպառազինության այլ տեսակներ, կարող է տապալվել, և այդ ժամանակ երկիրը կվերածվի ահաբեկիչների ապաստանի:

Այդ դեպքում հաղթանակ կտանի «Ալ-Քաիդան», ինչը սպառնալիքների տեսքով հավելյալ դժվարություններ կստեղծի ԱՄՆ-ի համար: Եթե մենք ճնշում չգործադրենք նրանց (ահաբեկիչների) վրա, ապա նրանք կվերականգնեն իրենց ուժը, և ես վախենում եմ, որ չափազանց անփույթ վերաբերմունք կցուցաբերվի դրա նկատմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս