Քաղաքացին նետվել է գնացքի տակ

Օգոստոսի 7-ին, ժամը 14:50-ին հիվանդանոցից  ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ծանր գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է  տեղափոխվել  1935 թ. ծնված Պարգև  Բաղդասարյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող «Հարավ-Կովկասյան» երկաթուղու «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ: Նույն օրը, ժամը 17.00-ին,  հիվանդանոցում Պարգև Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս