Բաժիններ՝

Նախախորհրդարանի կոչը փոքր և միջին խանութներից գնումներ կատարելու վերաբերյալ (տեսանյութ)

Օլիգարխներին պատկանող սուպերմարկետները, օգտվելով իրենց մենաշնորհային հնարավորություններից, անհավասար մրցակցության միջոցով գիշատչաբար դուրս են մղում փոքր և միջին խանութներին` դրանց սեփականատերերին ստիպելով փակել իրենց բիզնեսը: Նրանցից շատերը սնանկանում են և բռնում արտագաղթի ճանապարհը:

Նախախորհրդարանը, մտահոգված լինելով այս իրավիճակով, 2013 թ. հուլիսի 12-ին  Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ կոչ է արել ընտրության հնարավորության դեպքում սուպերմարկետների փոխարեն գնումներ կատարել փոքր և միջին խանութներից, ինչի շնորհիվ մենք կարող ենք օգնել փոքր կամ միջին բիզնես ունեցող և ժողովրդի մեծամասնության դժվարին կյանքով ապրող մեր մերձավորին ու նրա ընտանիքին, նպաստել արտագաղթի նվազեցմանը, ինչպես նաև չհարստացնել մեզ կեղեքող օլիգարխներին:

Նախախորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս