Բաժիններ՝

«Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրի մենեջերուհին նպաստել է մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն

«Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրի մենեջեր Նարինե Ծատուրյանը մեղադրվում է հաստատությունում 11 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ: Գործը կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նախաքննական մարմնի կողմից  44-ամյա Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, 2009 թվականից մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է թվով 11 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն։

Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2 մաս 5 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ի դեպ, այս  հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

– See more at: http://www.pastinfo.am/hy/node/20676#sthash.AgOwzGH2.dpuf

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս