Բաժիններ՝

Բնակչության աճի տեմպերով Մեծ Բրիտանիան Եվրոպայում դուրս է եկել առաջին տեղ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայն ծնելիության և ներգաղթյալների ներհոսքի աճի շնորհիվ դարձել է բնակչության աճի տեմպերով եվրոպական երկրների առաջատարը:

Այս մասին է վկայել Միացյալ թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը: Դրանում նշված է, որ 2012 թվականի ամռանից մինչև 2013 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում երկրի բնակչությունն աճել է 0.7 տոկոսով՝ հասնելով 63.7 միլիոն մարդու:

Դրանով իսկ Մեծ Բրիտանիայում բնակվողների քանակը 12 ամսում ավելացել է 419.900 մարդով: Դա կրկնակի գերազանցում է Գերմանիայի բնակչության աճի տեմպերը, ուր վերջին տարիներին նույնպես դիտարկվել են բնակչության աճի ամեանարագ տեմպերը:

Հաշվետվությունում ընդգծվել է, որ բնակչության աճն առաջին հերթին ապահովվել է ծնելիության շնոհիվ, որը հասել է վերջին 40 տարվա իր ամենաբարձր մակարդակի: Մասնագետներն ընդգծել են, որ ներկայումս մեկ ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակչությունն ավելանում է 48 մարդով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս