Բաժիններ՝

Միլիարդատերերը միացել են արհեստական մսի համար մրցավազքին

Google, Microsoft և PayPal-ի հիմնադիրները ներդրումներ են կատարել մի շարք ծրագրերում, որոնք ուղղված են արհեստական մսի պատրաստմանը: Ենթադրվում է, որ սինթետիկ մսի շուկայում իրական գիտական մրցավազն է սկսվելու:

Ինչպես հայտնի է՝ վերջերս Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը սեփական խնայողություններից 325.000 դոլար է հատկացրել աշխարհում առաջին արհեստական կոտլետի պատրաստման ֆինանսավորման համար, որի համտեսումը վերջերս հրապարակայնորեն տեղի ունեցավ  Լոնդոնում: Ճիշտ է՝ համտեսողները արհեստական միսը շատ համեղ չհամարեցին՝ ասելով, թե այն առանց կետչուպի ուտել չի լինում:

Սակայն, ինչպես պարզվել է, բարձր տեխնոլոգիաների ոլորտի միլիարդատերերից ոչ միայն Բրինն է հետաքրքրված արհեստական մսի ստեղծման ուղղությամբ:  Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյսթը և PayPal-ի հիմնադիր Փիթեր Տիլը ներդրումներ են կատարել մսի այլընտրանքը ստեղծելու գործում: Գեյթսը ներդրում է կատարել Hampton Greek Foods նորաստեղծ ընկերության մեջ, որը զբաղվում է մսի լիարժեք այլընտրանք ստեղծելու ուղղությամբ: Իսկ Տիլը վարել է Modern Meadow հեռանկարային ծրագիրը, որը զբաղվում է արհեստական մսի մշակմամբ:

Ամենայն հավանականությամբ, արհեստական մսի մշակումը կլինի շատ հեռանկարային՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ծրագրի իրականացման համար ներդրումներ են կատարել նման հսկաները: Կանխատեսվում է, որ շուկայում կլինի իրական մրցավազք, թե ով իրականում կկերակրի մարդկությանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս