Բաժիններ՝

Իտալիայի սենատը դեմ է արտահայտվել Բեռլուսկոնիին խորհրդարանից շուտափույթ հեռացնելուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի սենատն այսօր քվեարկել է Սիլվիո Բեռլուսկոնիին խորհրդարանից հեռացնելու հարցը շուտափույթ դիտարկելու դեմ: Համապատասխան փաստաթուղթը Սենատի դիտարկմանն էր ներկայացրել ընդդիմադիր «5 աստղերի շարժումը»:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Իտալիայի Վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին հաստատեց ավելի վաղ Բեռլուսկոնիի նկատմամբ կայացված վճիռը, որով նա մեքենայությունների համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Սենատում փաստաթղթի օգտին քվեարկել է միայն մեկ սենատոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս