Պուտինը 7-ամյա ընդմիջումից հետո Բաքու կժամանի օգոստոսի 13-ին. Cihan

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու օգոստոսի 13-ին: Նրան ուղեկցելու է մեծ պատվիրակություն, որում ներառվելու են էներգետիկ խոշորագույն ընկերությունների ղեկավարները:

Այցի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում նաև էներգետիկ բնույթի և էներգետիկ անվտանգության խնդիրներ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշվում է, որ Պուտինը վերջին անգամ Բաքու է ժամանել 7 տարի առաջ:

Տեսանյութեր

Լրահոս