Բաժիններ՝

Տեխնոպարկ Աշտարակի «տապանաքարը», որը տեղադրել է Ռոբերտ Քոչարյանը (լուսանկարներ)

«Այս տարածքում հիմնադրվելու է բարձր տեխնոլոգիաների հատուկ տնտեսական գոտի «Տեխնոպարկ Աշտարակ» 1998»: Ահա նման գրությամբ հուշաքար կարելի է տեսնել Աշտարակում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի(ՖՀԻ) մուտքի մոտ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ  այս 20 տարվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է մի խավ, որը հրաշալի կերպով յուրացնում է ցանկացած իրեղեն և իրացվող առարկա. «Բնականաբար, այդ խավի առաջին լուրջ զոհն էր պետական ղեկավարման համակարգը, այդ խավը սերտաճել է կառավարման գրեթե բոլոր օղակներին և տզրուկի պես կյանքի գնով կառչում է այդ համակարգից: Ճարտարագիտությունն էլ (այլ կերպ` կիրառական գիտությանը), լինելով իրացվող էություն, ձևավորեց իրեն յուրացնողների ենթախավը (քանդող բրիգադները), որոնք բոլոր գործարանները և սարքավորումները վերածում էին ջարդոնի և հանձնում «պարսկաստաններ»  ։ Իրացվում են ճարտարագիտությանը վերաբերող գրեթե բոլոր նախաձեռնությունները»։ «Ընդամենը երեկ մի լուսանկար ենք նկարել Աշտարակի ինստիտուտից դուրս գալիս, այնտեղ կա մի պատվանդան, քարի վրա թվագրված է 1998: Այդ քարը դրել է Ռոբերտ Քոչարյանը իր վարչապետության օրոք: Այդտեղ ենթադրվում էր հիմնել հայկական Սիլիկոնային հովիտ, խոսում էին, որ ԱՄՆ-ից պիտի բերվի Pentium 2-ի գիծը և ժամանակի ընթացքում տարածքը դառնար ՀՀ տնտեսության շարժիչը։ Անցան տարիներ… Միակ փոփոխությունն այն էր, որ այդ տեխնոպարկի ծանուցման հուշաքարը մեջտեղից պարզապես ճաքեց, ընկավ, այնուհետև խնամքով փակցվեց իր տեղը»,- ասաց Հ. Ազիզբեկյանը` նշելով, որ այդ քարն արդեն վաղուց անվանում են տեխնոպարկի տապանաքար:

«Այսինքն` այդ քարի տակ հանգչում է տեխնոպարկի «փառավոր» գաղափարը: Կար շատ լավ գաղափար, որը սպանեցին, և, որը թաղել են հենց այդ քարի տակ, հիմա թե ինչպե՞ս է դա եղել, դժվար է ասել»,- ասաց Հ. Ազիզբեկյանը:

Նա մասնագիտությամբ ֆիզիկոս տեսաբան է, ՖՀԻ գիտաշխատող, զուգահեռաբար տիրապետում է և հետզհետե զբաղվում է իր նախասիրություններով՝ ծրագրավորմամբ և ճարտարագիտությամբ, որոնք փորձում է մեկտեղել ՀՀ-ում գիտության խնդիրների լուծման բանաձևը գտնելու համար:

Կարդացեք նաև

Armenian Silicon Valley Armenian Silicon Valley -2

Հրայր Ազիզբեկյանի հետ հարցազրույցն ամողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս