Բաժիններ՝

Կամավորության հմտությունների բացահայտումը Գյումրիում (տեսանյութ)

Կամավորական աշխատանքների կարևորությունը հասարակության ներսում առկա և  խորացող անտարբերությանը զուգընթաց գնալով աճում է: Ներկա սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրականության հետ հաշտվել, նշանակում է՝ գնալ դեպի կատարյալ կործանում: Ցավոք սրտի, ներկայումս դժվար է մարդկանց բացատրել և ապացուցել, որ վարձատրվող աշխատանքներին զուգահեռ կամավորական գործունեությունը ևս լիարժեք աշխատանք է համարվում. ներդնել սեփական կարողությունները, ջանքերն ու սերը դիմացինին որևէ բանով օգտակար լինելու համար, նշանակում է՝ վերականգնել այն անհավասարությունը, որն առկա է մի կողմից անհատի մոտ, ով ունի կամավորական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն, և անհատի, ով այդ ունի օգնության կարիքը:

Կարևոր է այս ոգով դաստիարակել սերունդներ և երեխաներին ևս սովորեցնել և բացատրել կամավորական աշխատանքների կարևորությունն ու անհրաժեշտ հմտությունները:

Այդ նպատակով վերջերս Գյումրիում տեղի ունեցավ  «NERBY» («Մոտակայքում») խորագրով ծրագիրը, որն իրականացվեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» 2012-2013թթ. ծրագրի շրջանակներում: «Ծրագրի իրականացման գաղափարը ծագեց մեր դպրոցական ընկերեներից մեկի մի արտահայտությունից հետո:

Այն է՝ «Համադասարանցիներիս հետ գրեթե չեմ շփվում, նրանք իմ ակտիվությունն ու երբեմն առանց որևէ բանի դիմաց ինչ-որ գործ անելը հիմարություն են համարում»: Եվ, իրոք, շատ երեխաներ այսօր տեսնելով փողոցը կամ այգին աղբից մաքրող իրենց հասակակիցներին՝ անընդունելի են համարում դա»,-նշեցին ծրագրի համակարգողները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ, քաղաքացիական ակտիվիստ, կամավոր Սոնա Խաչատրյանը և նույն բուհի ուսանող, քաղաքացիական ակտիվիստ և կամավոր Հասմիկ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Gyumri (1)Այդ ամենը պատճառ հանդիսացավ քաղաքում իրականացնել «NERBY» ծրագիրը: Վերջինիս  իրականացման նպատակը 12-16 տարեկան պատանինների շրջանում կամավորության խթանումը և հմությունների պրակտիկ կիրառությունն էր Գյումրի քաղաքի թիվ 9 նախակրթարանի խաղահրապարակի բարեկարգման աշխատանքներում: Նպատակն իրագործելու համար աշխատանքային խումբն իր առջև դրել էր  մի շարք խնդիրներ, որոնք էին` համայնքների և քաղաքի պատանիների` մեկ նպատակի շուրջ համախմբումը, «Կամավորություն և հասարակական աշխատանք» թեմայով սեմինարի անցկացումը, ֆոտո-պաստառների պատրաստումը, խաղահրապարակի բարեկարգումը և տեղեկատվական ֆիլմի պատրաստումը:

«Ինչպես գիտենք, կամավորությունը հանդիսանում է հասարակական աշխատանք, որն աշխարհում գնալով զարգացում է ապրում և որին ավելի ու ավելի մեծ տեղ ու նշանակություն է հատկացվում: Ճիշտ է Հայաստանում վերջին տարիներին ևս սկսել են նշանակություն տալ կամավորական աշխատանքին և կամավորների թիվն էլ բավականին մեծացել է, բայց այնուամենայնիվ մեր ծրագրային թիմը անհրաժեշտություն  տեսավ դեռևս դպրոցահասակ երեխաների շրջանում կամավորության ու հասարակական աշխատանքի մասին գիտելիքների  տարածման մեջ»,-նշեցին ծրագրի համակարգողները:

Չնայած նրան, որ մեր օրերում Գյումրիի հասարակական ոլորտը բավականին  աշխույժ է ու ակտիվ, ամեն դեպքում բոլոր միջոցառումների և  ծրագրերի իրականացման ժամանակ կարելի է տեսնել միշտ գրեթե նույն ակտիվ դեմքերը: Դրա համար թիմը որոշեց իրականացնել «NERBY» ծրագիրը` տեսնելով կամավորությունը խթանող ծրագրի անհրաժեշտություն: Ծրագրի կազմման սկզբնական շրջանում թիմը մտածում էր անցկացնել կամավորության թեմայով սեմինար դպրոցահասակ աշակերտների հետ, այնուհետև այդ դպրոցներից մեկի բակում իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սակայն հետագայում որոշվեց դասընթացից հետո ոչ թե բարեկարգել դպրոցի տարածք, այլ ընտրել որևէ մանկապարտեզ ու բարեկարգել հենց այդ մանկապարտեզի բակը: Դրա նպատակը կամավորության էության էլ ավելի պարզ ու հասկանալի դարձնելն էր երեխաներին, այսինքն ցույց տալ նրանց, որ կարելի է և պետք  է ինչ-որ բան անել նաև ոչ իրենց, այլ նաև այլ երեխաների, մարդկանց նույնիսկ կենդանիների համար:  «Մասնակցելով մանկապարտեզի բակի բարեկարգմանը` կարծում ենք այդ երեխեաներն էլ ավելի որգևորվեցին և իրենց ավելի պիտանի զգացին ողջ հասարակության և հասարակական կյանքի շրջանակում»,-նշեցին կազմակերպչական խմբի անդամները:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս