«Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջված է Գյումրիում: Այս մասին կարելի է դատել`ընթերցելով Աշխատանքի և սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները»:
«ՀՀԿ-ական տիկնայք նախօրեին այցելել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ շնորհավորելու նրան ծննդյան տարեդարձի առիթով»:
Բերեզովսկին սնանկացել էր մինչեւ մահը` միաժամանակ հսկայական պարտքեր կուտակելով:
Զոհերի թվում է նաեւ «Ալ Իքբարիա» հեռուստաընկերության թղթակիցը: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Նախագահը հետախուզությանը հանձնարարել է պարզել` ինչ է տեղի ունեցել: Դա ներառում է ականատեսների հարցումներ, դիտարկման միջոցների տվյալներ, բաց աղբյուրների ուսումնասիրություններ, լաբորատոր փորձաքննություններ
Գործակալության տվյալներով` զբոսաշրջիկների ավտոբուսը ուղեւորվում էր դեպի Լաս Վեգաս:
Փոփոխությունները հիմնականում վերաբերել են տնտեսական բլոկին:
Նրանց 41%-ը` Ուզբեկստանի, 21% -ը` Տաջիկստանի, 9%-ը` Ղրղզստանի, 6%-ը` Ադրբեջանի եւ 4%-ը Ուկրաինայի քաղաքացիներ են: Հայաստանի քաղաքացիների մասին չի նշվում:
Երևանի Կոմիտաս 5 հասցեում կառուցապատող «Լիբեր» ՍՊ ընկերությունը բավականին հակասական տեղեկատվությամբ է ներկայանում ՀՀ քաղաքացիներին: Ընկերության կայքում «Լիբերի» տնօրեն Էդվարդ Քեշիշ Աբրամի կողմից տեղեկատվություն է հրապարակված ընկերության մասին, ըստ որի «Լիբերն» ունի ավելի քան 19 տարվա փորձ՝ բնակելի շենքերի և օֆիսային տարածքների կառուցման, խորհրդատվության և նախագծման ոլորտում: Միաժամանակ նշվում է, որ «Լիբեր» ՍՊԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1998 թվականին:
Թանկարժեք գարեջուրը եփվում է Անտարկտիկական սառույցով : Այս գարեջրից արտադրվել է ընդամենը 30 շիշ :
Միլիարդատեր կանայք աշխարհում այնքան էլ շատ չեն։ Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի հինգ ամենահարուստ կանանց ցանկը։
Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Բաքվի գերեզմանոցներից տեղի է ունեցել Ալիբալա Համիդովի (Գոջա) հուղարկավորությունը, որն անցել է առանց շքեղության և քիչ թվով մարդկանց ներկայությամբ։ 40-ամյա ադրբեջանցի քրեական հեղինակությունը սպանվել էր կիրակի օրը Ստամբուլում։ Նրա վրա երեք կրակոց էին արձակել ատրճանակից։
Այսօր՝ օգոստոսի 23–ին լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ապրիլի 2-ին դավադիր գնդակից սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի ծննդյան 50-ամյակը։
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երեևում է, թե ինչպես է ռուսական «Զուբր» դեսանտային նավը ափ դուրս գալիս մի վայրում, որտեղ այդ պահին հանգստանում էին հարյուրավոր մարդիկ։
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի քարուքանդ վիճակին, որի հետևանքով վերջին մեկ ամսում միանգամից երկու վթար էր տեղի ունեցել:
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր՝ ընտանիքը լուր չունի: Ընտանիքի անդամներն անհանգստացած են:
Ըստ տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանի՝ եթե նախկինում տարամեկնաբնության տեղիք կար, հիմա կարելի է ավելի հստակ ասել, որ թե´ գազի գնի բարձրացումը, թե´ Ադրբեջանին զենքի վաճառքը միանշանակ տեղավորվում է «մահակի» կոնտեքստի մեջ: Նրա խոսքով՝ ՌԴ տնտեսական կապերը Հայաստանի հետ այն աստիճան ակտիվ չեն, ինչպես Ուկրաինայի, և խիստ սուր բնութագրեր այդ երևույթը չի կարող ստանալ:
Փոխնգնդապետ Կարեն Մովսիսյանը` դիմելով Անի Կաղինյանին, խնդրեց նրան պատասխանել՝ արդյոք անհայտ տղամարդը հարվածե՞լ է իրեն, ինչին ի պատասխան Անին հերքեց, նշելով, որ վերջինս սադրիչ է, և նրան ուղարկել են ակցիան խափանելու համար:
Երեկ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
Էջմիածինցիներից շատերը տան բակերում եղած խորքային հորերի շնորհիվ են կարողանում են լոգանքի և լվացքի հարցը լուծել և ջուր հավաքում են միայն խմելու համար, իսկ բազմաբնակարան շենքերի բնակիչները ստիպված են ենթարկվել «ջրի ռեժիմին»:
Այժմ Բազարովը կզբաղեցնի Sberbank CIB-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ Ռուբեն Վարդանյանը կդառնա Сбербанк-ի վարչության նախագահ Գերման Գրեֆի խորհրդականը։
Կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր ավելի վաղ ընդունած Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու որոշման 3-րդ հավելվածը, որի համաձայն հետայսու կարող է օգտագործվել ևս երեք տառ: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման նոր գներ:
Ո՞վ է ասել, որ մեր հարաբերությունները վատթարացել են` Ռուսաստանը կամ Հայաստանը հայտարարե՞լ են դրա մասին: Նրանք, ովքեր ասում են, թե վատացել են, ի՞նչ կոնկրետ փաստեր են բերում: Այդ տեսակետներն ինձ համար անհիմն են: Պուտինը գնաց Բաքու, որովհետև հարցեր ուներ Ադրբեջանի հետ. Հայաստանի հետ հարցեր չունի, դրա համար էլ չի գալիս:
ՄԱԿ-ի պաշտոնական դիմումն ուղարկվել է Սիրիայի կառավարությանը: Գլխավոր քարտուղարն ակնկալում է անհապաղ ստանալ դրական պատասխան:
ՀՀ կառավարությունն այսօր երկու որոշում է ընդունել, որոնցից առաջինով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 16 մլն դրամ` 2013 թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված օտարերկրյա պետություններում վավերական 246 անձնագրի դիմաց չգանձված պետական տուրքի գումարը պետբյուջե վճարելու նպատակով:
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազումը սեզոնայնության, արտաքին շուկաների և էներգակիրների թանկացման արդյունքն է: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը: Նրա կարծիքով, ըստ ճյուղերի դիտարկելիս, գյուղատնտեսության ոլորտում բավականին տպավորիչ աճ կա, փոխարենը անկում կա արդյունաբերության ոլորտում:
Գործը մակագրվել է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին:
Ուկրաինական շուկան կհեղեղվի որակով եւ գնով բավական լավ ապրանքով, սակայն դա կհանգեցնի ուկրաինական շուկայից հենց ուկրաինական ապրանքների դուրս մղմանը: Այդ ժամանակ Մաքսային միությունը ստիպված կլինի մտածել պաշտպանական միջոցառումներ կիրառելու մասին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին: Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Մակրոտնտեսական ցուցանիշներն ամփոփելիս մեր վիճակագիրներն անհնարինության աստիճանի բարդ խնդրի առջև են հայտնվել: