
Ռուբեն Վարդանյանը՝ Сбербанк-ի նախագահի խորհրդական

Ռուսաստանյան Сбербанк-ի վարչության փոխնախագահ Անդրեյ Դոնսկիխը «Կորպորատիվ բիզնես» բլոկի ռեստրուկտուրիզացիայի շրջանակներում դարձել է Sberbank CIB-ի կառավարիչ և այսուհետ կշարունակի համակարգել կորպորատիվ-ներդրումային բիզները։ Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այս մասին նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Sberbank CIB-ի համանախագահներն էին Сбербанк-ի վարչության անդամ, խոշոր հաճախորդների հետ աշխատանքի վարչության ղեկավար Ալեքսանդր Բազարովը և «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը (Sberbank CIB-ը ստեղծվել է հենց «Տրոյկա Դիալոգ»-ի բազայի վրա)։
Այժմ Բազարովը կզբաղեցնի Sberbank CIB-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ Ռուբեն Վարդանյանը կդառնա Сбербанк-ի վարչության նախագահ Գերման Գրեֆի խորհրդականը։
Ինչպես նշել է Գրեֆը, բանկն իր շեշտադրումը բանկային պրոդուկտներից և ծառայություններից փոխում է հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի հետ համակարգված աշխատանքի վրա։ Հենց դրանով էլ, ըստ Գրեֆի, պայմանավորված են այս փոփոխությունները։