
Բերեզովսկու դուստրը ցանկություն է հայտնել զբաղվել հոր գործերով

The Times-ը գրում է, որ ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու դուստրը` Եկատերինան, հայտարարել է հոր ժառանգորդը դառնալու ցանկության մասին: Նա համապատասխան դիմում է ներկայացրել Լոնդոնի բարձրագույն դատարան: Եթե Եկատերինայի պահանջը բավարարվի, հենց նա էլ կզբաղվի հանգուցյալ հոր գործերով: Ներկայումս այդ գործառույթը դրված է Grant Thornton ընկերության աուդիտորների վրա:
Ընկերության իրավաբանների տվյալներով, Բերեզովսկին սնանկացել էր մինչեւ մահը` միաժամանակ հսկայական պարտքեր կուտակելով: Մասնավորապես, նա 150 մլն դոլար պարտք է ունեցել բրիտանական պետությանը: Բերեզովսկու վարկատուները կարծում են, որ նա կարող էր գումարները թաքցնել օֆշորային գոտիներում: Հիմա արդեն հավանական է, որ այդ գումարները պահանջելու են նրա դստերից:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկուն մահացած էին գտել ՄԵծ Բրիտանիայում գտնվող իր առանձնատանը, այս տարվա մարտի 23-ին: