
Հայկ Ալումյանը՝ Սուրեն Խաչատրյանի որդուն կալանքից ազատելու մասին

Երեկ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին ԳԱԼԱ-ն զրուցել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ, ում համար զարմանալի էր այս միջնորդությունը.
«Ես գտնում եմ, որ բացարձակապես ոչ մի հիմք չկա նման միջնորդության համար, ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է միջնորդությունը ներկայացվել, բայց իմ համոզմունքը հիմնված է գործի տվյալների հիման վրա, որ նման միջնորդությունը բավարարելու որևէ հիմք չկա»:
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ այժմ Գորիսում է, քանի որ լրացուցիչ փորձաքննության կարիք է առաջացել:
Կարդացեք այստեղ.