
ՄԱԿ-ը Սիրիայից պահանջում է տեսուչներին թույլ տալ մտնել քիմիական նյութերի հնարավոր կիրառման գոտի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի կառավարությանը խնդրել է այդ երկրում գտնվող տեսուչներին թույլ տալ այցելել քիմական նյութերի կիրառման հնարավոր վայր, այդ մասին հինգշաբթի լրագրողների ասել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Էդուրադո դել Բուեյը:
«ՄԱԿ-ի պաշտոնական դիմումն ուղարկվել է Սիրիայի կառավարությանը: Գլխավոր քարտուղարն ակնկալում է անհապաղ ստանալ դրական պատասխան»,-ասել է դել Բուեյը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները մշտական շփումների մեջ են սիրիական իշխանությունների հետ: Գլխավոր քարտուղարը Դամասկոսի առաքելությանը կոչ է անում օգոստոսի 21-ի միջադեպի հետաքննության թույլտվություն ստանալ»,-նշել է դել Բուեյը` ավելացնելով, որ գլխավոր քարտուղարը կարծում է, որ միջադեպի վերաբերյալ, որի մասին հաղորդվել էր երեկ, հետաքննություն պետք է անցկացվի անհապաղ: