Սերգեյ Պողոսյան՝ իսկական մարտիկ ֆուտբոլային դաշտում ու իրական ավագ ընկեր կյանքում․ Նա Արարատ 73-ի մարտիկն էր, չէր վախենում պայքարից ու վնասվածքներից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերգեյ Պողոսյան՝ իսկական մարտիկ ֆուտբոլային դաշտում ու իրական ավագ ընկեր կյանքում։

Այսօր կյանքից հեռացավ անպարտելի Արարարատ 73-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանը…
մեր սիրելի Լազովիչը։

Նա Արարատ -73-ի մարտիկն էր, չէր վախենում պայքարից ու վնասվածքներից։

Ոսկե դուբլի տարում նա հաղթական «Արարատ»-ի կազմում անցկացրեց 29 խաղ ու խփեց 3 գոլ։ Իսկ Կիևի Դինամոյի հետ գավաթային եզրափակիչ խաղում հենց նրա ու Նիկոլայ Ղազարյանի դաշտ մտնելը բեկեց խաղը։

Հայկական ֆուտբոլի նվիրյալ Սերգեյ Պողոսյանի մասին շատերը գիտեն ու նրա ավանդը հայկական ֆուտբոլի հաղթանակներում անուրանալի է։

Որքան մեծ ֆուտբոլիստ էր Սերգեյ Պողոսյանը,դրանից մի քանի անգամ պարկեշտ ու իրապես լավ Մարդ էր մեր սիրելի Սերգեյ Լազովիչը։

Նրա հետ սեղան նստելը, զրուցելն ու քննարկումներն ուսուցանող էին։ Նա իրապես ուրախանում էր իր բոլոր ընկերների ու պարզապես մեր ազգի հաջողություններով։

Աստված հոգիդ լուսերի մեջ պահը, իմ սիրելի Սերգեյ Լազովիչ ջան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930