
Հրաչյա Հարությունյանի ընտանիքը անհանգիստ է. Հրաչյայի եղբայրը Մոսկվայում չի կարողանում այցելել նրան

Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր՝ ընտանիքը լուր չունի: Ընտանիքի անդամներն անհանգստացած են: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Լիլիթի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում գեթ մեկ անգամ Հրաչյայի հարազատներից ոչ մեկին չի հաջողվել գոնե հեռախոսազրույց ունենալ Հրաչյայի հետ և լսել նրա ձայնը: Չնայած դեպքից անմիջապես հետո թե՛ Ռուսաստանում հայերի միությունից, թե՛ Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատնից վստահեցնում էին, որ որևէ խնդիր չկա, և կկարողանան կազմակերպել այնպես, որ Հրաչյան հեռախոսով խոսի հարազատների հետ:
Լիլիթ Հարությունյանը նաև ասել է, որ Հրաչյայի եղբայրը, ով 20 օր առաջ մեկնել էր Մոսկվա՝ նրա հետ հանդիպելու, մինչև այժմ չի կարողացել հանդիպել Հրաչյայի հետ: «Հորեղբորս այդպես էլ չի հաջողվում հանդիպել հորս հետ: Գիտեք, մեզանից գոնե մեկը չի լսել նրա ձայնը, որ հանգիստ լինենք»:
Լիլիթ Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնել, որ փաստաբանի հետ ևս նրանց զրուցել չի հաջողվում, որպեսզի գոնե իմանան Հրաչյայի հետ հանդիպե՞լ է արդյոք Ռուբեն Մարգարյանը, և ինչպե՞ս է Հրաչյայի առողջական վիճակը, որպիսությունը: ԳԱԼԱ-ին ևս չի հաջողվել հեռախոսազրույց ունենալ Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հետ:
Կարդացեք այստեղ.